Նորություններ

Ասֆալտապատվել են Սիսավան համայնքի փողոցները 11.11.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արարատի մարզի մի շարք համայնքներում լայն թափով ընթանում, որոշներում էլ ավարտական փուլում են փողոցների բարեկարգման աշխատանքները: Ուրախ ենք տեղեկացնել, որ այդ ծրագրով արդեն իսկ ավարտվել են Սիսավան համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի արդյունքում Հ. Բաղրամյան փողոցում հիմնանորոգվել է 208 գծամետր երկարությամբ, իսկ Վարդանանց փողոցում՝ 260 գծամետր...

Բասկետբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների 11.11.2019
Մասիսի ընտանեկան մարզահամալիրում տեղի է ունեցել «Բասկետբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով բասկետբոլային հանդիպում։ Խաղին մասնակցել են «ԲԿՄԱ» թիմի ներկայացուցիչները և Մասիս քաղաքի բնակիչները։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ԱՖԿ-ի ամբիոնի վարիչ Ս․ Հովեյանը, ինչպես նաեւ մասիսցիներ, ովքեր եկել էին ոգեւորելու խաղի մասնակիցներին։ Աթլետ մարզական ակումբի նախագահ Արման Պետրոսյանի կողմից...

Ասֆալտապատվել է Դաշտաքար համայնքի փողոցը 08.11.2019
Դաշտաքար համայնքում ավարտվել են դեպի դպրոց և մանկապարտեզ տանող 4-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները: 150 մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի (55 %) և ՀՀ կառավարության (45 %) կողմից հատկացված միջոցների հաշվին: Ծրագրի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ:

Վերին Դվինում մանկապարտեզ է բացվել 07.11.2019
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում Ասորական եկեղեցու բարեգործական հիմնադրամի (ACERO) ֆինանսավորմամբ բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը: 658 քառակուսի մետր տարածքով մանկապարտեզը երկհարկանի է, կրթական այս օջախը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 120 երեխայի: Մանկապարտեզ այցելելու համար այս պահին Վերին Դվինից և հարակից համայնքներից գրանցվել է 50 երեխա: Բարեգործական կազմակերպությունից 9 ամիս է պահանջվել կրթօջախը գունեղ և ժամանակակից պահանջներին համապատասխան...

Մասիսի N 5 ավագ դպրոցին գումար է հատկացվել կաթսայատան վերակառուցման համար 07.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվել է 86 մլն 689 հազար դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար: Սույն որոշմամբ՝ Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար:

Արարատի մարզպետը ՀՀ ՏԿԵՆ-ում մասնակցել է հերթական աշխատանքային խորհրդակցությանը 06.11.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական...