Նորություններ

Մասիսում բազմաֆունկցիոնալ խաղադաշտ է կառուցվում 21.10.2019
Մասիսի համայնքային բյուջեից 8 մլն 520.000 դրամ է տրամադրվել բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման համար: Արդեն իսկ մեկնարկած ծրագիրն իրագործվում է Նոր թաղամասի 13 շենքի բակում: Համայնքապետարանից տեղեկացնում են՝ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

Արարատի մարզերում կիրականացվի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը 18.10.2019
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով ԶՖԳ-ն Կառավարությանն է հատկացնում 10 մլն եվրո դրամաշնորհ: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Նարեկ համայնքում Երկրապահ կամավորների միության Արտաշատի տարածաշրջանային կառույցի կողմից Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման և Սուրբ Նահատականց մատուռի օծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և ԵՄԿ վարչության այլ անդամներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Գարիկ Սարգս յանը...

Գարիկ Սարգսյանը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին 17.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների հետ շրջել է մարզի Մասիս քաղաքում և Նիզամի համայնքում, ուր 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են տարբեր աշխատանքներ: Մասիս համայնքում այդ ծրագրերով իրականացվում են՝ . Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, . Համայնքի 5-ից 10-րդ փողոցների, Արարատյան փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ ԼԵԴ լուսատուներով . 5-րդ, 6-րդ, 7-րդ...

Արտաշատում մաքրել են չնախատեսված վայրերում թափված շինարարական աղբը 17.10.2019
Արտաշատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ միջոցներ են ձեռնարկել և ողջ քաղաքում հատուկ տեխնիկայի օգնությամբ հավաքվել ու տեղափոխվել է թափված շինարարական աղբը։ Համայնքապետարանը Մմիաժամանակ մեկ անգամ ևս կոչ է անում՝ չլցնել շինաղբը կենցաղային աղբի համար նախատեսված արկղերում կամ դրանց շուրջը և ցանկացած այլ վայրում, որտեղ օրենքով արգելվում է։

Արարատի մարզի թիմը բարձր դասարանցիների սպարտակիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիր է դարձել 16.10.2019
«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հնգամարտ մրցաձևում արարատցիները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Արարատի մարզի հավաքական թիմը կազմավորվել է մարզային փուլի ընթացքում հաջողություններ գրանցած բարձր դասարանների ակտիվ աշակերտներից, ընդ որում միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես Արտաշատի ավագ, Նոյակերտի, Շահումյանի միջնակարգ դպրոցները: Թիմային հաշվարկից...