Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 08.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը։

ԱԻՆ–ը ուսումնական վարժանք է անցկացրել Արարատի մարզում

ԱԻՆ–ը ուսումնական վարժանք է անցկացրել Արարատի մարզում 06.09.2022

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն Արտաշատի 3–րդ միջնակարգ դպրոցում այսօր անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որին հետևել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Մասնակցել են նաև «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն ու շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձայն` դպրոցում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են աշակերտներին և...

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին 02.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին։ Մարզպետը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկներին իրենց հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։ «Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Ուզում եմ, որ դու, ընկերներդ երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 01.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Սիրելինե՛րս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Միայն լավ կրթությամբ է հնարավոր հասնել առաջընթացի։ Կհզորանանք միայն միասին՝ լավ գիտելիքի, գործադրած ջանքի արդյունքում, նրանց շնորհիվ, ովքեր, մանկավարժ են՝ հավատարիմ ուսուցչի կոչմանը, նրանց շնորհիվ, ովքեր անվերջ սովորում են ու սովորեցնում, ովքեր գիտեն...

Արարատի մարզպետը մեդալներ է հանձնել պատերազմի մասնակիցներին

Արարատի մարզպետը մեդալներ է հանձնել պատերազմի մասնակիցներին 31.08.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված մեդալներ է հանձնել 44–օրյա պատերազի մի խումբ մասնակիցների։ Մարզի ղեկավարն իր խոսքում ասել է․ «Երբեք ու երբեք պարտվածի հոգեբանությամբ մի ապրեք, հայրենիքը պաշտպանելը պարտականություն չէ, այլ՝ պատիվ։ Պետք է առաջ գնալ՝ փառք տալով պատերազմում ընկածներին, աջակից լինելով պատերազմի մասնակիցներին։ Մեկտեղենք մեր ուժերը՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա։ Երբեք չի կարելի նեղանալ բախտից, ճակատագրից և սեփական հայրենիքից։ Այս...

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 25.08.2022

Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։ Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա պատշաճ կազմակերպմանն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27