Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գործարկվելու է էլեկտրաշչակ

Գործարկվելու է էլեկտրաշչակ 30.05.2022

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ մայիսի 31–ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վերին Արտաշատ բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք՝ օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում թեմայով, որի ժամանակ գործարկվելու է նաև էլեկտրական շչակ։ Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:  

Մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին

Մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին 30.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։  Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ մարզպետն...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2022

 Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Առաջին հանրապետությունը ստեղծվեց միջազգային բարդ իրադարձություններում։ Օրհասական պայմաններում, բայց անկախ ու ազատ պետություն ունենալու հաստատակամությամբ թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Թվում էր, թե ելք չկա, բայց մեզ հաջողվեց ստեղծել...

Տեղեկացում 26.05.2022

Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Արարատ համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։

Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը

Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը 23.05.2022

Արարատի մարզի Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» խորագրով միջոցառումը։ Բժշկական այս արշավն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արարատի մարզպետարանի, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների...

Մարզպետը հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների հետ

Մարզպետը հանդիպել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների հետ 19.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ դպրոցականների ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաև ցուցաբերած գիտելիքներով առանձնացած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին և պարգևատրել նրանց։ ՀՀ դպրոցականների շախմատի 16–րդ օլիմպիադայի համայնքային փուլում անհատական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար մարզպետի կողմից պատվոգրի է արժանացել նաև Դաշտաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Ղազարյանը։ Մարզպետը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35