Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել են Արտաշատի մարզադաշտ

Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել են Արտաշատի մարզադաշտ 07.04.2022

 ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանն այցելել են Արտաշատ քաղաքի մարզադաշտ՝ ծանոթանալու վազքուղու կառուցման աշխատանքներին:  Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հավանական է՝ աշխատանքները կավարտվեն մայիսին։ Հայաստան է ժամանել սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող...

Հանդիպում-քննարկումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

Հանդիպում-քննարկումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ 04.04.2022

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներից ձևավորված աշխատանքային խումբն այցելել է մարզի համայնքներ, քննարկումներ անցկացրել համայնքի բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, այդ թվում` պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու առաջացած խնդիրները: Ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, գույքագրվել են համայնքներում առկա բոլոր...

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ 01.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատի մարզի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մենք միասին դիմագրավել ենք բազմաթիվ փորձություններ, և ես վստահ եմ՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրանալու։ Սիրելի’...

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն 31.03.2022

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը միավորների բացարձակ առավելությամբ (15-3) հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա Արսեն Հարությունյանի Եվրոպայի առաջնություններում երկրորդ ոսկե մեդալն էր, առաջինը 2019թ-ին էր: Արսեն Հարությունյանը Արարատի մարզից է:   

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր 31.03.2022

 ՀՀ կառավարությունը մշակել է գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մի շարք ծրագրեր, որոնք են՝   «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր «Փոքր և մեջին «խելացի» անասաշենքերի կառուման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիր «ՀՀ ագրոպարենային...

Սուբվենցիոն ծրագրերով Մասիսում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ

Սուբվենցիոն ծրագրերով Մասիսում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ 30.03.2022

ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մասիս քաղաքում հիմնանորոգվում և կառուցվում են մանկապարտեզներ: Ծրագրերից մեկով հիմնանորոգվում է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը, որը գտնվում էր վթարային վիճակում: Մանկապարտեզի վերաբացումից հետո այստեղ կգործի 8 խումբ՝ նախկին 3-ի փոխարեն, ավելի շատ երեխաներ կհաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, կավելանան աշխատատեղեր: Բարեկարգ և գեղեցիկ նախակրթական հաստատություն ունենալու համար ծախսվում է 145917,47 դրամ՝ կառավարություն-համայնք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23