Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

Հերքում 24.03.2022

Yerkir.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Երասխում խոսում են, որ երկաթգծի հարակից տարածքի տները, ցանքատարածությունները վաղը, մյուս օրը տալու են թուրքին և, որ այս հատվածի 30 տուն տալիս են թուրքերին, փոխարենը փոխհատուցում են ստանալու։ Ասել են՝ քիչ-քիչ վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք, ապրելու տեղ գտեք», ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ...

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը 21.03.2022

Չարենցավանում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Արարատի մարզը ներկայացնող Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով 600.000 դրամ ֆինանսական մրցանակի։ Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Մրցաշարի եղրափակիչ փուլին...

Արարատի փոխմարզպետն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են Արարատի N3 հիմնական դպրոց

Արարատի փոխմարզպետն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել են Արարատի N3 հիմնական դպրոց 21.03.2022

Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի N3 հիմնական դպրոցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հովանավորչությամբ գործող Անգլիական ակումբը հյուրընկալել էր Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Անգլերեն ակումբի սաների նախաձեռնությամբ հյուրերը դպրոցի բակում, որպես հայ-բրիտանական բարեկամության ու համագործակցության...

Մեկնարկում է գարնանային արձակուրդը

Մեկնարկում է գարնանային արձակուրդը 15.03.2022

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Մասիս քաղաքում հուշարձան-պանթեոն է կառուցվում

Մասիս քաղաքում հուշարձան-պանթեոն է կառուցվում 09.03.2022

Արարատի մարզի Մասիս համայնքում կառուցվում է հուշարձան-պանթեոն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում անմահացած մասիսցի հերոսների: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է պանթեոն, ծանոթացել շինարարության ընթացքին: Համայնքապետը մարզպետին է ներկայացրել իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Հուշարձան-պանթեոնի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Արարատի մարզում

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Արարատի մարզում 09.03.2022

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահի հետմահու մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, կամավորականներ, պահեստազորայիններ:  Մեդալները զոհված հայորդիների հարազատներին են հանձնել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հովսեփյանը: «Հայրենիքին մատուցած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57