Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են

Մարզում COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են 08.12.2021

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսային համավարակի դեմ կատարվել է 124. 604 պատվաստում, որից՝ 1-ին դեղաչափ- 76.844-40,7% 2-րդ դեղաչափ- 47.761- 25,3% Հիշեցնենք՝ մարզի բոլոր բժշկական հաստատություններում կատարվում է պատվաստում։ Հերթապահություն է իրականցվում նաև ոչ աշխատանքային օրերին։ Պատվաստումներն ԱՆՎՃԱՐ են։

Վարդաշեն համայնքում բուժամբուլատորիա է կառուցվել

Վարդաշեն համայնքում բուժամբուլատորիա է կառուցվել 01.12.2021

Վարդաշեն համայնքում կառուցվել և այսօրվանից շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա, որը ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին:  Բնակիչների համար երկար տարիներ բարեկարգ բուժհիմնարկ ունենալու երազանքն իրականացվել է կառավարություն-մարզպետարան համագործակցության արդյունքում: Բուժամբուլատորիան տեղակայված է համայնքապետարանի առաջին հարկում:  Նախկինում բուժամբուլատորիան գործում էր Գետազատ համայնքում և գտնվում էր անմխիթար վիճակում:

Բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից

Բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից 26.11.2021

 Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում UNICEF-ի հայաստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ. Շարժական ուլտրաձայնային համակարգ - 2 հատ Պուլսոքսիմետր- 200 հատ Ձեռքի սարք՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար - 40 հատ Բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի...

Փոխմարզպետն այցելել է դարակերտցի 100-ամյա Հզնա Սարգսյանին

Փոխմարզպետն այցելել է դարակերտցի 100-ամյա Հզնա Սարգսյանին 25.11.2021

Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հզնա Սարգսյանին, ով վերջերս է տոնել իր ծննդյան 100-ամյակը: Փոխմարզպետը մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից շնորհավորել է տիկին Հզնային, մաղթել քաջառողջություն, բարեկեցիկ կյանք՝ նրան փոխանցելով դրամական աջակցություն: Հզնա Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուշադրության համար: Նրա մաղթանքը մեկն է՝ երկիրը խաղաղ ապրի, հայրենիքի...

Փոխնախարարն ու մարզպետը Մասիս համայնքի աշխատակազմին են ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Փոխնախարարն ու մարզպետը Մասիս համայնքի աշխատակազմին են ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 17.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին: Փոխնախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին...

Տեղեկացում 16.11.2021

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ին, Հովտաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15