Նորություններ

Սեդրակ Թևոնյանն Արտաշատում մասնակցել է Տեառնընդառաջի տոնին 13.02.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում մասնակցել է Տեառնընդառաջի տոնին նվիրված միջոցառմանը։ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորել են միջոցառմանը ներկա նորապսակներին և նրանց նվերներ հանձնել։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվել է նորապսակների օրհնության կարգ, այնուհետև միջոցառումը շարունակվել է ուրախ երգ ու պարով, տոնին նվիրված ծիսակատարություններով:

Ավարտվել է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգումը 02.02.2023
Ավարտվել է Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածների հիմնանորոգումը։ 8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։ Շինաշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ձևավորված մասնագիտական հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները հունվարի 27-ին դիտարկել է տեղում: Շինարարին տրվել է ժամանակ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փոքր թերությունները...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է նորակոչիկների երդմնակալության արարողությանը 31.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Արարատի մարզի N զորամաս, ներկա գտնվել նորակոչիկների երդմնակալության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը և պաշտոնատար այլ անձինք։ Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և...

Մարզպետն ու ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել են Աբովյանի դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը 31.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ մասնակցել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյանի միջնակարգ դպրոցի՝ նոր վերանորոգված մարզադահլիճի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ՀՀ-ում Հնդկաստանի փոխդեսպան Թեջաս Փագարը, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ Անահիտ Գևորգյանը և այլք:...

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով 28.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն...

Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքում ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը 28.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում մասնակցել է Բանակի օրվան նվիրված երեկոյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արտաշատի զորամասի զինվորներ, պատերազմների մասնակիցներ, անմահացած հերոսների ընտանիքների անդամներ: Երեկոյին «Հարսանիք լեռներում» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է եկել...


