Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով 28.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն...

Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքում ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը 28.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում մասնակցել է Բանակի օրվան նվիրված երեկոյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արտաշատի զորամասի զինվորներ, պատերազմների մասնակիցներ, անմահացած հերոսների ընտանիքների անդամներ: Երեկոյին «Հարսանիք լեռներում» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է եկել...

Առողջապահության նախարարն այցելել է Արարատի մարզ 27.01.2023
Արարատի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել: Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները: Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ...

Տեղեկատվություն՝ 2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 24.01.2023
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 305 ծնունդ՝ 175 տղա և 130 աղջիկ:

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին 18.01.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով դիվանագետին՝ մարզի ղեկավարը ուրախություն է հայտնել, որ Երևանում արդեն գործում է Նիդերլանդների դեսպանություն, ինչը, ըստ նրա, երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Դեսպան Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ կներդնի իր առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը...

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը 10.01.2023
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել...


