Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Մասիսի թիվ 1 մանկապարտեզը

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Մասիսի թիվ 1 մանկապարտեզը 18.11.2022

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո երկուշաբթի օրվանից կվերսկսի իր աշխատանքները։ Կրթօջախի վերաբացման արարողությանն այսօր ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակիցներն ու Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մանկապարտեզը ամբողջովին վերանորոգվել է Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն–համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ։ Գույքը ձեռք է բերվել «Focus on Children Now» բարեգործական կազմակերպության աջակցությամբ։...

Տեղեկատվություն մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 16.11.2022

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին լույս աշխարհ է եկել 634 երեխա, որից 298 տղա և 336 աղջիկ:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ 10.11.2022

     Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։      Ուղերձում ասվում է․      «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական օրվա կապակցությամբ։ ՀՀ–ում 1996 թվականին այս օրը ներդրվեց ՏԻՄ համակարգը, այս ամբողջ ընթացքում համակարգը բարեփոխումների ենթարկվեց, կարևորագույն քայլերից մեկն էլ համայնքների խոշորացումն էր։...

Սուբվենցիոն ծրագրով Վեդի քաղաքում կառուցվում է կոյուղագիծ

Սուբվենցիոն ծրագրով Վեդի քաղաքում կառուցվում է կոյուղագիծ 08.11.2022

 Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է Վեդի քաղաքային բնակավայրի «Անդրանիկավան» թաղամասի Սարիբեկ Վարդանյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Նելսոն Ստեփանյան, Սողոմոն Թեհլերյան, Հովհաննես Բաղրամյան, Վարդան Փրվեյան, Արտակ Գալստյան, Ալեքսանդր Գուբուշկինի, Սերժիկ Հակոբյան փողոցների կոյուղագիծը։  Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 112,4 միլիոն դրամ, որից 40%–ը հատկացնում է համայնքը, 60%–ը՝ Կառավարությունը։

Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին 24.10.2022

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14, 6կմ ընդհանուր երկարությամբ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են...

Արարատի մարզպետը Արտաշատ համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արարատի մարզպետը Արտաշատ համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 19.10.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր շրջայց է կատարել Արտաշատ համայնքի բնակավայրերում, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Մարզպետին ուղեկցել են փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները։ Վերջիններս հետևել են Բարձրաշեն, Աբովյան, Դեղձուտ և Նարեկ բնակավայրերում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Նշենք, որ 2022...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 16:44:39