Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ապրիլին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ապրիլին գրանցված ծնունդների վերաբերյալ 19.05.2022

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի ապրիլ ամսին լույս աշխարհ է եկել 115 երեխա, որից 53 տղա, 62 աղջիկ։

Գործարկվելու է էլեկտրաշչակ

Գործարկվելու է էլեկտրաշչակ 12.05.2022

 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ մայիսի 13–ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում ուսումնական նպատակով գործարկվելու է էլեկտրական շչակ: Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Տեղեկացում 12.05.2022

Մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը։ 

Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը

Սեդրակ Թևոնյանը մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը 11.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի և ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ Շահումյան բնակավայրի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառմանը։ Դպրոցի աշակերտները ներկայացրել են Վազգեն Սարգսյանի կյանքն ու կատարած գործերը, հնչել են ստեղծագործություններ՝ նվիրված Սպարապետին։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերքի համար և կարևորել նման միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որի միջոցով...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով 09.05.2022

 Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-րդ ամյակի առիթով։ Պատմությունն ու հաղթանակն ապրում են, քանի դեռ մենք հիշում ու արժևորում ենք այն։ 77 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում: Մեր պատմության օրացույցից մենք իրավունք չունենք ջնջելու նաև 1992 թվականի այս օրը, երբ հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին։ Նրանք արժևորում էին հաղթանակի գաղափարը,...

Մարզպետը ՌԴ սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը

Մարզպետը ՌԴ սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը 08.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ուժային կառույցների մարզային ղեկավարների հետ ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառմանը։ Տեղի է ունեցել տոնական համերգ, որից հետո մարզպետ Թևոնյանն ու մյուս ներկաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած սահմանապահներին նվիրված հուշակոթողի առաջ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 16:44:39