Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրահովիտի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից

Ջրահովիտի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից 08.04.2022

Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի Վլ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց և մարզպետ Սեդրակ Թևոնյանի կողմից դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նալբանդյանին պարգևատրել մանկավարժական բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: 68-ամյա Ռուզաննա Նալբանդյանը 45 տարի մանկավարժական գործունեություն է ծավալում Ջրահովիտի դպրոցում, Երևանից ամեն օր հասնում մարզ և, ինչպես աշակերտներն են վկայում, սիրելի ուսուցչուհին ամեն օր առաջինն է բացում...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2022

 Սիրելի´ կանայք, ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, սերունդներ կրթելու գործում, հասարակական և քաղաքական բոլոր բնագավառներում: Բոլոր ժամանակներում կինը, մայրը եղել է ամենաուժեղը, դուք կարողանում եք ամուր լինել, ուժ ու ոգի փոխանցել բոլորին, եթե անգամ ձեր հոգում ցավ է և տխրություն: Մենք անվերջ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ, որովհետև, սիրելի´ կանայք, կյանքը սկսվում է ձեզանից և շարունակվում...

Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել են Արտաշատի մարզադաշտ

Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել են Արտաշատի մարզադաշտ 07.04.2022

 ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանն այցելել են Արտաշատ քաղաքի մարզադաշտ՝ ծանոթանալու վազքուղու կառուցման աշխատանքներին:  Վազքուղու կառուցման հիմնային՝ ջրահեռացման, բետոնապատման ու չափագրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հավանական է՝ աշխատանքները կավարտվեն մայիսին։ Հայաստան է ժամանել սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող...

Հանդիպում-քննարկումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ

Հանդիպում-քննարկումներ` գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ 04.04.2022

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներից ձևավորված աշխատանքային խումբն այցելել է մարզի համայնքներ, քննարկումներ անցկացրել համայնքի բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, այդ թվում` պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու առաջացած խնդիրները: Ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, գույքագրվել են համայնքներում առկա բոլոր...

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա կապակցությամբ 01.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատի մարզի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մենք միասին դիմագրավել ենք բազմաթիվ փորձություններ, և ես վստահ եմ՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրանալու։ Սիրելի’...

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն 31.03.2022

Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը միավորների բացարձակ առավելությամբ (15-3) հաղթեց թուրք Սուլեյման Աթլիին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա Արսեն Հարությունյանի Եվրոպայի առաջնություններում երկրորդ ոսկե մեդալն էր, առաջինը 2019թ-ին էր: Արսեն Հարությունյանը Արարատի մարզից է:   

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21