Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ 19.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նախքան նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։ Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան...
Տեղեկացում 27.07.2022
Հուլիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների...

Նիզամի բնակավայրում կկառուցվի մոդուլային դպրոց 22.07.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի փոխարեն կկառուցվի մոդուլային դպրոց։ Այս դպրոցն ընտրվել է՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է նաև այս դպրոցին, քանի որ շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի...

Հայտարարություն 21.07.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Դասընթացի ժամանակացույցի և անցկացման ծրագրերի մասին՝ այստեղ :

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում կվերակառուցվեն խմելու ջրագծերը 21.07.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 2․5 մլրդ դրամ է հատկացվել համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծրագրում ընդգրկված են նաև Արարատի մարզի հետևյալ բնակավայրերը՝ Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վ. Արտաշատ, Վ. Դվին, Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրին, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփար և Մխչյան։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող...


