Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովտաշենի դպրոցում տեղի է ունեցել Վարդան Մկրտչյանի հիշատակին նվիրված միջոցառում

Հովտաշենի դպրոցում տեղի է ունեցել Վարդան Մկրտչյանի հիշատակին նվիրված միջոցառում 12.06.2023

Ի նշանավորումն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վարդան Մկրտչյանի 28-րդ տարեդարձի՝ Արարատի մարզի Հովտաշեն բնակավայրի Վարդան Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Փառահեղ տղան» գրքի շնորհանդեսը։ Հերոսի ծննդյան օրվա և գրքի շնորհանդեսի միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի օգնական Կարինե Պողոսյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։ «Փառահեղ տղան»...

 Սուրբ Կարապետ վանքում տեղի է ունեցել հիշատակության օրվան նվիրված արարողություն

Սուրբ Կարապետ վանքում տեղի է ունեցել հիշատակության օրվան նվիրված արարողություն 09.06.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Մասյացոտնի թեմի Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքում մասնակցել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրվան նվիրված արարողությանը։ Տոնախմբությանը ներկա է գտնվել նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը: Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության և Արարատի մարզի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքի ուխտի օրերը համընկնում են: Հոգևոր հայրերի առաջնորդությամբ՝ թեմի բոլոր համայնքներից եկած հավատավորները այցելել են Մոշաղբյուրի Ս....

Վեդի համայնքում կանցկացվի համերգ-փառատոն

Վեդի համայնքում կանցկացվի համերգ-փառատոն 07.06.2023

Արարատի մարզի սիրելի բնակիչներ, հունիսի 10-ին Վեդի համայնքի Տափի բերդում (Գևորգ Մարզպետունու ամրոց) տեղի է ունենալու համերգ-փառատոն։ Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը կազմակերպում է Վեդու համայնքապետարանը։ Պատմամշակութային մեծ արժեք ունեցող տեսարժան վայրում կազմակերպվելիք համերգ-փառատոնը ճանաչողական և ժամանցային բնույթ է կրում: Համերգ-փառատոնը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին հատվածը մեկնարկելու է 18:00-ին, իսկ երկրորդը՝ 20:00-ին: Միջոցառման առաջին հատվածում Վեդի...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ 01.06.2023

Սիրելի’ փոքրիկներ, այսօր ձեր իրավունքների պաշտպանության օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի, երկրի ապագան է ու երաշխիքը։ Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ, առողջ ու անհոգ մանկության ապահովմանը։ Ձեր երազանքները նաև մերն են, միասին պետք է այն իրականացնենք՝ առաջին հերթին ստեղծելով ապահով ու բարեկեցիկ տուն, բակ, դպրոց, հայրենիք։ Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ մաղթում եմ առողջ ու երջանիկ կյանք, ցանկանում...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 29.05.2023

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Առաջին հանրապետությունը ստեղծվեց միջազգային բարդ իրադարձություններում։ Օրհասական պայմաններում, բայց անկախ ու ազատ պետություն ունենալու հաստատակամությամբ թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Մենք ապացուցեցինք, որ ձգտումները, երազանքները կարող են...

Մարզպետը մասնակցել է Վերջին դասին նվիրված միջոցառմանը

Մարզպետը մասնակցել է Վերջին դասին նվիրված միջոցառմանը 26.05.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում շնորհավորել են Արտաշատի ավագ դպրոցի շրջանավարտներին։ Մարզի ղեկավարը վերջիններիս մաղթել է նորանոր հաջողություններ ու լուսավոր ապագա։ Ներկաներին իր օրհնություն է բերել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը: Դպրոցն ավարտող սաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուսուցիչներին հոգատարության և փոխանցած գիտելիքի համար և օրն ամփոփել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 16:44:39