Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում նախատեսվում են կառուցել նոր ուսումնական հաստատություններ

Արարատի մարզում նախատեսվում են կառուցել նոր ուսումնական հաստատություններ 05.05.2023

ՀՀ կառավարության որոշմամբ` ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում: Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի մարզում 3 կրթահամալիրի և 9 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Կրթահամալիրներ են նախատեսում ստեղծել Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող ու Նոր Կյուրին բնակավայրերում, իսկ Ջրաշեն, Գեղանիստ, Ոսկետափ, Ջրահովիտ, Արտաշատ, Վերին Դվին, Գետազատ,...

Վարդաշենում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Վարդաշենում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 03.05.2023

Վարդաշեն բնակավայրում ավարտին են մոտեցել Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մհեր Մկրտչյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 630 գծամետր երկարությամբ: Ծրագրի արժեքը շուրջ 60 մլն ՀՀ դրամ է, որից 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը: Ասֆալտապատվող Մհեր Մկրտչյան փողոցը բնակավայրի հանրակրթական դպրոց տանող ճանապարհն է:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի օրվա առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի օրվա առիթով 01.05.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Հենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ստեղծվում հանապազօրյա հացից մինչև գիտական նորարարություններ ու նորագույն տեխնոլոգիաներ։ Հիշեք, աշխատանքն ու ստեղծագործ...

Մարզում տոնել են Քաղաքացու օրը

Մարզում տոնել են Քաղաքացու օրը 29.04.2023

 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Օրվան նվիրված այսօր մարզի համայնքներում միջոցառումներ են անցկացվել։ Արտաշատ համայնքում քաղաքացիները հյուրընկալել էին ՀՀ «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանին։...

Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ

Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ 29.04.2023

Արարատի մարզում ապրիլի 29–ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում անցկացվել են մաքրման աշխատանքներ։ Շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները: Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է 7430 մարդ, ներգրավված է եղել 88 տեխնիկա, 1110 գործիք։ Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում փակվել է 2 աղբանոց՝...

Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ 28.04.2023

ՀՀ Արարատի մարզի հարգելի քաղաքացիներ, վաղը՝ ապրիլի 29–ին, անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի սխեմային կարող եք ծանոթանալ հետևյալ    հղումով : Կայանալիք շաբաթօրյակի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով։ Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Յուրի Մարտիրոսյան– 094 35 00 50 Արարատ համայնք– Բաբկեն Բաբայան– 099 25 51 61 Արտաշատ համայնք– Հրայր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 16:44:39