Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին  գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում սեպտեմբերին գրանցված ծնունդների վերաբերյալ 19.10.2021

 Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսին ծնվել է 165 երեխա՝ 83 տղա, 82 աղջիկ:

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց 18.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ....

Մարզպետը Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Մարզպետը Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 18.10.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր Արարատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Ասլան Ավտիսյանին: Մարզպետը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Հայկ Հայկյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։ «Ամենքս մեր տեղում մեր աշխատանքով շարունակենք համայնքի զարգացման գործընթացը: Վստահ եմ՝ աշխատանքները նույն...

«Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս»

«Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» 15.10.2021

Արարալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված Նոյ Թևոնյանի հիշատակին: Ցերեկույթի ժամանակ ներկայացվել է «Նոյ. կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գիրքը, որտեղ տեղ է գտել հերոսի կյանքի պատմությունը, կատարած սխրանքներն ու վերջինիս նվիրված չափածո ստեղծագործությունները, որոնք գրվել են Նոյի ծնողների՝ Լյովա և Գայանե Թևոնյանների, ինչպես նաև այլ ստեղծագործողների կողմից։ Կարոտով բոլորը հիշում են ու Նոյին ներկայացնում...

Պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն՝ Արարատի մարզում

Պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն՝ Արարատի մարզում 15.10.2021

Արարատի մարզում այսօր կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունը COVID_19-ի դեմ պատվաստումային գործընթացի վերաբերյալ: Խորհրդակցությանը ներկա է եղել Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերով վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքների և մարզի բուժհաստատությունների...

Տեղեկացում 13.10.2021

Հ ոկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արարատ քաղաքային համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստ: ***** Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ին, Նարեկ համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***** Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Մասիս քաղաքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46