Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոռոգման արդիականացման ծրագրեր Վարդաշեն և Զանգակատուն բնակավայրերում

Ոռոգման արդիականացման ծրագրեր Վարդաշեն և Զանգակատուն բնակավայրերում 28.04.2022

 Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ համայնքի Զանգակատուն և Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը։ Վարդաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվում բնակչության 95 %–ը, առկա ոռոգման ջրատարը, խողովակները գտնվում են վթարային վիճակում, ինչի հետևանքով առաջանում է 50% ջրի կորուստ։ Ծրագրի արդյունքում վերակառուցվում է 500 մետր երկարությամբ ոռոգման համակարգը, ինչն էականորեն կբարելավի...

Արարատի մարզում անցկացվում է օլիմպիադա` նվիրված Խաչատուր Աբովյանին

Արարատի մարզում անցկացվում է օլիմպիադա` նվիրված Խաչատուր Աբովյանին 26.04.2022

Արարատի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համագործակցությամբ մարզում անցկացվում է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադա՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը: Օլիմպիադային, որն անցկացվում է երեք փուլով` միջդպրոցական, մարզային և եզրափակիչ, մասնակցում է մարզի 66 դպրոցներից 330 աշակերտ: Դպրոցներից 14-ն անցել են մարզային փուլ, որը տեղի կունենա ապրիլի 29-ին Աբովյան վարչական շրջանի միջնակարգ դպրոցում: Արտաշատ համայնքի...

Քայլերթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Քայլերթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 24.04.2022

Արարատի մարզպետարանի դիմացից այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթ է իրականացվել դեպի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։ Քայլերթին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզային, քաղաքային կառույցի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և մի շարք քաղաքացիներ: Վերջիններս մասնակցել են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում մատուցված բարեխոսական կարգին և պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի...

Շարունակվում են Արարատ քաղաքի զբոսայգու վերակառուցման աշխատանքները

Շարունակվում են Արարատ քաղաքի զբոսայգու վերակառուցման աշխատանքները 21.04.2022

Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Ծրագրի արդյունքում սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում է շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները: Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային...

Տեղեկացում 20.04.2022

Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքի Նոր տարվա  առթիվ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ 20.04.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27