Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ խաղը Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը 26.03.2014

    Մարտի 3-15-ը Երևանի <<Էլիտ-Պլազա>> բիզնես-կենտրոնում անցկացվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն, որին մասնակցում էր Եվրոպայի 27 երկիր ներկայացնող 257 շախմատիստ, որոնց թվում էին  87 հայ շախմատիստներ:      Մրցաշարում Արարատի մարզը ներկայացրեց ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարն ընթացավ 11 տուրով, որտեղ Հայկն իր անվան դիմաց գրանցեց 5 միավոր: Ըստ մասնագետների` Հայկ Մարտիրոսյանը այդ...

Տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ 18.03.2014

Տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Ստացվել է Էլեկտրոնային եղանակով   2014 թ. մարտի 9   Մարզը Համայնքը Ընտրա-տարածք Թեկնածուներ Կուսակցական պատկանելությունը Պաշտոնը...

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ 18.03.2014

 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ               Միշտ էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ձմռանը: Այդպես են վարվում նաև տարածաշրջանի 5 ջրամատակարարող ընկերությունները: ՙԱրտաշատ ՋՕԸ՚- 18 համայնքներում  արդեն ավարտվել են 100կմ  ներտնտեսային ջրանցքի մաքրման աշխատանքները, շարունակվում  է ՙՔաղցրաշեն 1,2՚ պոմպակայանների մաքրումը: 15 պոմպերից 8-ը պատրաստ են շահագործման, իսկ 6-ի նորոգումը կավարտվի մինչև ապրիլի...

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ 18.03.2014

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ Մարտի 18-ին <<Միասին>> հասարակական կազմակերպությունն Արարատ քաղաքի մշակույթի տանը բացեց Հաշմանդամություն Ունեցող Անձանց Շահերի Պաշտպանության գրասենյակ (ՀՈւԱՇՊ): Վերոհիշյալ գրասենյակի բացմանը ներկա էին դոնոր <<Հույսի կամուրջ>>, <<Առաքելություն Արևելք>> Հայաստան, <<Սկարպ>> հասարակական կազմակերպությունները, Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը, մարզպետարանի <<Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության>>...

Քաղաքացիների ընդունելություն 13.03.2014

2014թ. մարտի 12-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելությանը մասնակեցին 24 քաղաքացիներ, որոնցից 5-ը դիմել էր աշխատանքի տեղավորման, 8-ը` ֆինանսական աջակցության, 1-ը` առողջության հետ կապված, մյուսները` տարաբնույթ հարցերով: Քաղաքացիներից 6-ի խնդրանքը բավարարվել է, 4-ն` ընթացքի մեջ է: Ընդունելությանը ներկա մարզպետարանի աշխատողներին, համայնքապետներին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև ենթակառուցվածքների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՈՒՂԵՐՁ 07.03.2014

Սիրելի մայրեր և քույրեր, շնորհավորում եմ ձեզ` տոնական միամսյակի առիթով: Ի վերուստ ձեզ տրված մարդկային ցեղի շարունակողի աստվածային շնորհից բացի, մեր ազգի կյանքն այսօր դուք զորացնում եք այն մեծ ավանդով, որ ներդնում եք մատաղ սերնդի դաստիարակության, հայ ընտանիքի ամրության, պահպանման հայրենանվեր գործում: Մեր դժվարին պատմության ճանապարհին հայ մայրերը, քույրերն ու դուստրերը ջանք ու նվիրում են ներդրել` հանուն մեր ժողովրդի լուսավոր գալիքի: Իմ մաղթանքն է, որ հայ կանայք նույն նվիրումով, քաջառողջ ու եռանդաշատ շարունակեն իրենց ազգապահպան առաքելությունը` ազգին տալով շատ բալիկներ, կրթված քաղաքացիներ: Թող տոնական այս միամսյակն ուրախություն ու լուսավորություն, խինդ ու սեր բերի կանանց սրտերին, նրանց օջախներին: Նորից ու նորից շնորհավորում եմ ձեր տոնական միամսյակը սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր: ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ` ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 10:55:08