Նորություններ
Այցելություն Այնթապ և Ջրահովիտ համայնքներ 21.11.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այց կատարեց մարզի Այնթապ և Ջրահովիտ համայնքներ: Գյուղապետարաններում Ա.Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ համայնքի ղեկավարության և անձնակազմի աշխատակիցների հետ, որտեղ մարզպետին ներկայացվեցին համայնքում իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև հիմնական խնդիրները: Այցի շրջանակներում մարզպետը հանդիպեց նաև Այնթապ համայնքի երկու և Ջրահովիտի միջնակարգ դպրոցների...
Մարզպետ Ա. Գրիգորյանն այցելեց Մասիս քաղաքային համայնք 20.11.2013
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Մասիս քաղաքային համայնքում էր: Այցի շրջանակներում մարզպետը ծանոթացավ Մասիս քաղաքի դպրոցների և Մասիսի բժշկական կենտրոնի շենքային պայմաններին, իսկ դպրոցներում հանդիպեց նաև մանկավարժական կոլեկտիվների անդամների հետ: Դպրոցների և բժշկական կենտրոնի տնօրենները ներկայացրեցին իրենց հաստատություններում առկա իրավիճակը, իրականացվող ուսումնական գործընթացի, տարբեր ծրագրերի ընթացքը,...
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 19.11.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ նոյեմբերի 18-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր: Կարեւորելով նշված հաստատությունների կողմից ֆինանսական տարին առանց պարտքերի ավարտելու հանգամանքը` Դ. Դումանյանը մարզպետներին տեղեկացրեց նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:...
Քաղաքացիների ընդունելություն 14.11.2013
2013թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Ա. Գրիգորյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես ցուցակագրված 25 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 24 -ը , որոնցից 13-ը դիմել Էին ֆինանսական, 4-ը՝ առողջապահական, 4-ը՝ աշխատանքային, 2-ը՝ բնակարանային, 1-ը՝ այլ բնույթի հարցերով: Ընդունելության մասնակցած քաղաքացիներից 13-ի խնդրանքը բավարարվել է, 11-ինը ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու...
Համայնքի ղեկավարի ընտրություններ մարզի երկու համայնքներում 11.11.2013
Նոյեմբերի 10-ին Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով եղել էր Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում, որտեղ ծանոթացել էր 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել էր Արարատ համայնքում...

Ծառատունկ Մասիսում 10.11.2013
Նոյեմբերի 9-ին մարզի Մասիս համայնքում իրականացվեց ծառատունկ,որին մասնակցեցին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը: Մոսկվաբնակ բարերար Գագիկ Ադիբեկյանի հովանավորությամբ իրականացվող ծառատունկը կազմակերպվել էր Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ :Ծառերի տնկմանը մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակիցներ,քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, դպրոցների և Մասիսի գյուղատնտեսական քոլեջի ավագ դասարանների...


