Նորություններ

Մարզխորհրդի նիստ 01.04.2013
ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին նիստը: Նիստը վարում էր ՀՀ Արարատի մարզպետ Է.Բարսեղյանը: Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ , մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ,լրատվամիջոցներ: Համայնքային ենթակայության մշակութային հաստատություններում...

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 30.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 28-ին տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարզպետներին տեղեկություններ ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող "Արի տուն" ծրագրի մասին: Նախարարը նշեց, որ ակնկալում է Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետների աջակցությունը` հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ծրագրով հայրենիք այցելող երեխաները կարող են հյուրընկալվել...

Նշվեց Թատրոնի միջազգային օրը 29.03.2013
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր մասնագիտական տոնը նշանավորեց Արամաշոտ Պապայանների ,, Արտասահմանյան փեսացուն ,, ներկայացումով: Մինչ 70 –րդ անգամ կբարձրանար վարագույրը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպեց թատրոնի կոլեկտիվին: Շնորհավորելով պատմական թատրոնի բնօրրանի ներկայացուցիչներին , ասաց, որ Արտաշատի թատրոնը մեծ ավանդ ունի թատերական արվեստի պատմության մեջ և ըդգծեց նրա դերը...

Սանիտարական միամսյակ 27.03.2013
Մարզի սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նպատակով ս/թ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը մարզպետ Է.Բարսեղյանի կարգադրությամբ մարզի տարածքում հայտարարվում է սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ, որը կազմակերպված անցկացնելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակից կլինեն շահագրգիռ կազմակերպությունների...

Մարզխորհրդի նիստ 21.03.2013
2013 թ. մարտի 29-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կկայանա մարզխորհրդի առաջին նիստը: Ն Ի Ս Տ Ի Օ Ր Ա Կ Ա Ր Գ 1. Համայնքային ենթակայության մշակութային հաստատություններում տարվող աշխատանքների վերաբերյալ: /Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Հակոբյան / 2. Մարզի համայնքների 2012 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2013 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2012 թվականի...

ՀՀ Արարատի մարզպետ է.Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2013
Սիրելի կանայք Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ բարությամբ, հոգատարությամբ ու դժվարություններին դիմակայելու կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի: Հայոց պատմությունը լի է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը: Դժվար է գերագնահատել հայ կնոջ դերը ազգային...


