Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի մարզ 13.04.2012
Հանրապետության ղեկավարն այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները՝ նկատի առնելով, որ Այնթափի շուրջ 250 երեխաների մեծ մասը համայնքի կողմից վարձակալված ավտոբուսներով հաճախում են հարևան համայնքների մանկապարտեզներ: Նախագահին զեկուցվել է, որ ըստ նախագծի մանկապարտեզը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից և շահագործման հանձնելուց հետո լիովին...

<Խոսրովի անտառ> պետական արգելոցը հավակնում է եվրոպական դիպլոմի 10.04.2012
<Խոսրովի անտառ> պետական արգելոցում Անդրսահմանային միացյալ քարտուղարության Հարավային Կովկասում բնության պահպանության համագործակցություն ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպվեց դասընթաց,որը նվիրված էր ԵԽ Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում <Խոսրովի անտառ> պետական արգելոցը եվրոպական դիպլոմի արժանացնելու գործընթացին:Դասընթացին ներկա էին նաև Եվրախորհրդի ժողովրդավարական կառավարման,...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 02.04.2012
Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության>> տոների և հիշատակի օրերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 2012 թվականի ապրիլի 9-ի, հուլիսի...

Արտաշատում բացվեց ախտորոշիչ կենտրոն 24.03.2012
Մարտի 23-ին Արտաշատում բացվեց Գրիգորյանների ընտանիքի միջոցներով հիմնադրված ախտորոշիչ կենտրոնը, որը հագեցած է զանազան հիվանդությունների հետազոտման և հայտնաբերման արդիական սարքավորումներով: Ախտորոշիչ կենտրոնը տեխնիկական սարքավորումների հագեցածությամբ եզակի է: Իմունոօրգանական, կենսաքիմիական, արյան մակարդելիությունը որոշող, կլինիկական հետազոտման կաբինետներում հիվանդները կսպասարկվեն բարձր մակարդակով: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, շնորհավորելով...

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպեց Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ 24.03.2012
Արարատի մարզն ավանդաբար զարգացած գյուղատնտեսություն ունի, սակայն, ինչպես եւ հանրապետության բոլոր համայքներում, Արարատի մարզում նույնպես կան ոլորտի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար։ Նախարարը հիշեցրեց, որ երկու—երեք տարի առաջ գյուղատնտեսության ոլորտը գտնվում էր բավականին վատ վիճակում։ Մտահոգիչ էին...

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքներ 19.03.2012
Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտվեցին առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային և մարզային փուլերը: Դպրոցականներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել տարածաշրջանային փուլին` 15 առարկաներից անցկացված օլիմպիադաներին մասնակցել են 2453 դպրոցականներ : Մարզային փուլին մասնակցած 354 աշակերտներից 72-ը երաշխավորվել են մասնակցելու հանրապետական փուլին,որը մեկնարկելու է ապրիլի 1-ից: Բարձր արդյունքներ են ցուցաբերել Արտաշատ քաղաքի N1, N2, Վեդի քաղաքի N1,...


