Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2021

 Սիրելի՜ հայրենակիցներ, շրջում ենք ենք մեր երկրի համար բազում փորձություններով ևս մեկ՝ 2021 թվականի էջը։ Հաջորդ տարի, սակայն, պետք է անցնենք ապագայի հանդեպ մեծ հավատով ու նոր սպասումներով։ Վերջին երկու տարիներն, այո, մեր պետության համար մարտահրավերներով լի տարիներ էին, բայց 2022 թվականին մեր հույսերը պետք է դառնան գործնական քայլեր և արդյունքներ։ Մեր երկրի համար այս առավել կարևորագույն ժամանակահատվածում միասնական ու վճռական լինելու պարտավորություն ունենք։ Մեր հայրենիքը պետք է...

Տեղեկացում 28.12.2021

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Արարատ համայնքում տեղի է ունենալու  համայնքի ավագանու արտահերթ նիստ:    

Շահումյանի արվեստի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից

Շահումյանի արվեստի դպրոցի ուսուցչուհին պարգևատրվել է մարզպետի կողմից 28.12.2021

Արարատի մարզի Շահումյան համայնքի արվեստի դպրոցի ուսուցչուհի Արմենուհի Բոչոլյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի կողմից պարգևատրվել է միջազգային մրցույթ-փառատոններում գրանցած հաղթանակների համար: Մարզպետի կողմից պատվոգիրը ուսուցչուհուն է հանձնել մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Քանոնահարուհին մրցույթների է մասնակցել Իտալիայում, Ուկրաինայում, Իսպանիայում՝ արժանանալով 1-ին կարգի մրցանակների:  

Ոստանի դպրոցում դասասենյակներն անվանակոչվել են պատերազմի հերոսների անուններով

Ոստանի դպրոցում դասասենյակներն անվանակոչվել են պատերազմի հերոսների անուններով 27.12.2021

Արարատի մարզի Ոստանի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակներ այսուհետ կրելու են 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին շրջանավարտներ Մաքսիմ Մանուկյանի և Սամսոն Ղազարյանի անունները: Դասասենյակների անվանակոչության առթիվ դպրոցում հիշատակի ու երախտիքի միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա են եղել Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ուսուցչական անձնակազմը, հերոսների հարազատներն ու ընկերները: Դասասենյակներից...

Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը

Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը 24.12.2021

Այսօր տեղի ունեցավ Արարատ համայնքի նորընտիր ղեկավար Ասլան Ավետիսյանի երդման և պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ: Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Ասլան Ավետիսյանը երդվեց՝ պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի...

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը

Արարատի մարզում մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը 21.12.2021

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի տարածքային ստորաբաժանումում Պաշտպանական գերատեսչության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ներկա է գտնվել Արարատի մարզից պարտադիր ժամկետային ծառայության մեկնողների ճանապարհման արարողությանը: Ծառայության մեկնող տղաներին մաղթելով բարի ծառայություն՝ մարզպետն ասել է. «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրենից է կախված հայրենիքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14