Նորություններ
Տեղեկացում 15.07.2021
Հուլիսի 19-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հուլիսի 19-ին, ժամը 10:00-ին, Նորաշենի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Հուլիսի 21-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ...
Սեմինար-քննարկում՝ մարզպետարանում 15.07.2021
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ սեմինար-քննարկում, որն անցկացրել է ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը: Սեմինարին մասնակցել են մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենները, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։...
Կայացել է մարզխորհրդի նիստ 13.07.2021
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները, ՋՕԸ-երի ղեկավարներն ու այլոք: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկայացրել է տեղեկություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին՝ զգուշացնելով հատկապես բարձրադիր տարածքներում երաշտի վտանգի մասին: Այս...
Շինարարական եռուզեռ Ազատավանում 12.07.2021
Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած խնդիրներից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի փոքրիկները կկարողանան այցելել համայնքում գործող մանկապարտեզ: Համայնքում երբևէ նախակրթարան չի եղել: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականից՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Այս տարի էլ կրկին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է կրթօջախի բակային հատվածը, որտեղ տեղակայված կլինեն տաղավարներ և սպորտային խաղահրապարակ: 150...
Վարդաշենում ամբուլատորիա է կառուցվում 12.07.2021
Վարդաշեն համայնքում կառուցվում է բուժամբուլատորիա, որը կծառայի նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին: Բժշկական հաստատությունը կառուցվում է Կառավարության հրատապ ծրագրով: Շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիոն ՀՀ դրամ: Նշենք, որ այս պահին վերոնշյալ համայնքներին սպասարկում է Գետազատի բժշկական ամբուլատորիան, որը գտնվում է անմխիթար վիճակում:
Դեղձուտում մոդուլային դպրոց է կառուցվում 08.07.2021
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց։ Կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների...