Նորություններ

Մարզական հաղթանակներ 28.09.2021
Մ. Վարդանյանի անվան Վեդու քաղաքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոռ Սահակյանը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը Ֆինլանդիայում անցկացվող Եվրոպայի մինչև 23տ ծանրամարտի առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ նվաճելով 3 ոսկե մեդալ։ Մարզական հաջողություն է գրանցել նաև Արարատ քաղաքից Կարեն Բարսեղյանը: Մարզիկը սեպտեմբերի 9-13-ը Ուկրաինայի Մերիտոպլ քաղաքում մասնակցել է ուժային եռամարտի Սև ծովի գավաթի առաջնությանը և երկամարտում, բարձրացնելով 335 կգ, գրավել առաջին տեղը: Կարենը սահմանել է...
Տեղեկացում 28.09.2021
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Բուրաստան համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը:
Հայտարարություն 28.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սույն թվականի սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկությունը: Դասընթացի ժամանակացույցի և անցկացման ծրագրերի մասին՝ այստեղ :

Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարի բացում և հուշ-ցերեկույթ 27.09.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը Սայաթ-Նովա համայնքում մասնակցել է 44-օրյա պատերազմում համայնքի անմահացած հերոսներ Արտյոմ Առուստամյանի, Արցախ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Շմավոն Սերոբյանի և Աշոտ Խոմովի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին: Համայնքում բացվել է նաև Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքար: Ներկայացվել է հերոս տղաների կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման...

Արարատ համայնքում ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ 24.09.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքում ասֆալտապատվում են հետևյալ փողոցերը՝ Կայարանային, Կայարանային նրբանցք, Գայի (հատված), Իսակով, Իսահակյան (հատված), Շ. Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ. Սևակ (հատված), Հաղթանակի (հատված), Րաֆֆի (հատված), Թևոսյան, Կոլխոզնիկների (հատված): Ծրագիրը շարունակական է՝ ընդհանուրը 304 միլիոն դրամ արժեքով, որից շուրջ 174 միլիոնը՝ այս տարվա ծրագրով: Աշխատանքներն իրականացվում են Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝...

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը 22.09.2021
Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։ (Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)։ Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը...