Նորություններ
Արտաշատ քաղաքում Էդգար Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել 11.05.2021
Արտաշատցի Էդգար Մարգարյանն Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներից է: Հայրենիքի համար կյանքը զոհած քաջորդու հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել հերոսի հարազատ բակում՝ բնակիչների և համայնքի ավագանու ջանքերով: Խաչքարի բացմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Հետմահու ԱՀ նախագահի հրամանագրով Էդգարը պարգևատրվել է «Մարտական» ծառայություն» մեդալով, որն այսօր հանձնել են հերոսի հորը:
Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզում ՔՊ վիճակի համալիր գնահատում իրականացնելու նպատակով 10.05.2021
Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ: ԱԻՆ, Ոստիկանության, ՏԻՄ-երի, մարզի ԲԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությության նպատակն էր ՀՀ Արարատի մարզի, համայնքների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը՝ համաձայն ՀՀ վարչապետի 2019թ. Նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների...
Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում նահատակված մասիսցի արորդիները հինգն են՝ Գագիկ Կարապետյանը, Հայկ Հակոբյանը, Գարիկ Դավթյանը, Նարեկ Միրզոյանն ու Անդրանիկ Ավետիսյանը: Հերոսների անմահ հիշատակին համայնքի միջնակարգ դպրոցի բակում կանգնեցված խաչքարի բացման արարողությանն այսօր ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանցհարազատներն համագյուղացիները: Հարազատների կողմից բացված խաչքարն Արցախի«Պապիկ-տատիկի», փրկարար խաչի, ինչպես նաև...
Արտաշատում նշվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակը: Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է այդ առթիվ Արարատի մարզպետարանից մեկնարկած երթին, որը եզրափակվել է Հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։ Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարվել...
Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն 09.05.2021
Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն։ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունների ներկա է գտնվել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Դարակերտն Արցախյան պատերազմներում հայրենիքին հինգ հերոս է տվել: Նրանց և մյուս կենդանի հերոսների պատվին համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Փառքի սրահը»: Բաղրամյանցիների կողմից կանգնեցված խաչքարը հայրենի հողի համար նահատակված 5 քաջորդիների...
Գեղանիստում խաչքար է կանգնեցվել 07.05.2021
Գեղանիստ համայնքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն, որին ներկա է գտնվել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ գեղանիստցի 5 հերոս տղաների՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Հարությունյանի, Արարատ Մակարյանի, Սարգիս Հակոպյանի, Հարություն Լալայանի և Արցախյան առաջին պատերազմում նահատակված Եփրեմ Հովհաննիսյան հավերժ հիշատակին: