Նորություններ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված Արման Օհանջանյանին 31.08.2021
Մասիս քաղաքում կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 23-ամյա Արման Օհանջանյանին: Միջոցառմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Հուշ-ցերեկույթը կազմակերպել էր Արմանի քույրը՝ Թամարա Օհանջանյանը: Վերջինս պատմում է՝ փորձել է ոչ թե տխրություն հաղորդել մարդկանց, այլ միջոցառման միջոցով ևս մեկ անգամ ներկայացնել եղբոր քաջ և ուրախ տեսակը: Արմանը կամավոր էր մեկնել Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Ջաբրայիլ, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 21-ին:...

Խորհրդակցություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 31.08.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արարատի մարզպետարանում կայացել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու Կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Արթուր Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի մարզային պատասխանատուներին համավարակի ժամանակ ուսումնական տարին պատվով հաղթահարելու համար և ընդգծել ամենօրյա միասնական աշխատանքի...
Տեղեկացում 30.08.2021
Օգոստոսի 30-ին` ժամը 16:00-ին, Հովտաշեն համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Սեպտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, Արաքսավան համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ին, Վեդի համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի պետական բժշկական քոլեջը կգործի նոր մասնաշենքում 30.08.2021
Արարատի պետական բժշկական քոլեջն այժմ գործում է նոր, ամբողջովին վերանորոգված մասնաշենքում: Տեր Դավիթ քահանա Սահակյանի օրհնությամբ այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել պետական քոլեջի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանն ու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը: Վերջիններս դպրոցի տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի հետ շրջել են քոլեջի տարածքում, ծանոթացել պայմաններին: «Երկար տարիներ սպասել էինք, որ ունենայինք մեր սեփական...

Անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն 25.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Արմավիրի մարզում անցկացրել է Արարատի և Արմավիրի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներն ու աշխատակիցները: ԿԳՄՍ նախարարի...
Տեղեկացում 24.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 12:00-ին, Բուրաստան համայնքում կայանալու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին, Նիզամի համայնքում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: