
Սիրելի հայրենակիցներ,
Ողջունում եմ ձեզ Արարատի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում:
Այստեղ դուք կգտնեք մարզպետի աշխատակազմի կառուցվածքի, գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մեր մարզի, համայնքների, մարզային առաջընթացի, խնդիրների վերաբերյալ:
Էլեկտրոնային այս հարթակում պարբերաբար ներկայացնում ենք մատչելի և ամբողջական տեղեկություններ՝ մարզում իրականացվող ու նախատեսվող իրադարձությունների, բազմաբնույթ ծրագրերի մասին՝ բնակչությանը մարզային կյանքին մասնակից դարձնելու նպատակով:
Մենք բաց ենք և թափանցիկ մեր աշխատանքով, պատրաստ ենք ընդունել մարզի բնակիչների առաջարկություններն ու կարծիքները մեր գործունեությունն առավել բարելավելու համար։
Արարատի մարզպետ
Սեդրակ Թևոնյան

Դպրոցներում պետք է ապահովել անվտանգ և առողջ միջավայր․ մարզպետը խորհրդակցություն է անցկացրել
19.05.2025