Նորություններ

Վարդաշենում ամբուլատորիա է կառուցվում 12.07.2021
Վարդաշեն համայնքում կառուցվում է բուժամբուլատորիա, որը կծառայի նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին: Բժշկական հաստատությունը կառուցվում է Կառավարության հրատապ ծրագրով: Շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիոն ՀՀ դրամ: Նշենք, որ այս պահին վերոնշյալ համայնքներին սպասարկում է Գետազատի բժշկական ամբուլատորիան, որը գտնվում է անմխիթար վիճակում:

Դեղձուտում մոդուլային դպրոց է կառուցվում 08.07.2021
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց։ Կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների...

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով 06.07.2021
Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առիթով։ Երկրում կայունության և հասարակության համերաշխության ապահովության չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական կարգի անվերապահ կատարման։ Այսօր, առավել քան երբևէ, մեր աշխատանքներն ուղղված են և շարունակելու են ուղղված լինել բացառապես Հայաստանի քաղաքացիների՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների լիարժեքորեն կյանքի կոչմանը։...

Նորամարգում խաչքար է բացվել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների 01.07.2021
Արարատի մարզի Նորամարգ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար: Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, պատերազմում զոհված հերոսների ընտանիքի անդամներ, հարազատներ ու բարեկամներ, հյուրեր: Կոթողի տեղադրման նախաձեռնությունը համայնքի բնակիչներինն է:

Խորհրդակցություն մարզպետարանում 01.07.2021
Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների և մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: ԱՍՀՆ մասնագետները ներկայացրել են բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Արարատի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանն էլ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային պատվաստումների...

Մարզպետը մասնակցել է ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակին 25.06.2021
Մեծ հանդիսավորությամբ այսօր նշվել է ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը, որին ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր զորահանդեսով, որի ժամանակ սպայական անձնակազմը և զինծառայողները, վետերանները Հայաստանի սահմանները պաշտպանելու, մարդկային բարձր արժանիքների, պատասխանատվության և պարտքի բարձր գիտակցման համար արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի: Շնորհավորելով զորամասի կազմավորման առիթով՝ մարզպետը սահմանապահ...