Պաշտոնական էլ. փոստ

04204668@e-sitizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը  պատվոգրեր  է  հանձնել  թատերական  արվեստի գործիչներին

Մարզպետը պատվոգրեր է հանձնել թատերական արվեստի գործիչներին 26.03.2021

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է՝ թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը: Այն սահմանվել է 1961թ-ին՝ Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում: Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»: Տոնի առթիվ այսօր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պատվոգրեր  հանձնեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Հարություն Մինասյանին,...

Տեղեկացում 22.03.2021

Մարտի 25-ին, ժամը 10:00-ին, Նարեկի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***  Մարտի 25-ին, ժամը 16:00-ին, Այգավանի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 26-ին, ժամը 14:30-ին, Նոր Խարբերդի համայնքապետարանում կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 31-ին, ժամը 17:00-ին, Արարատի քաղաքում  կայանալու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Տեղեկացում 17.03.2021

Մարտի 18-ին, ժամը 16:00-ին, Ազատավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Մարտի 18-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:  *** Մարտի 22-ին, ժամը 15:30-ին, Վեդու  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   *** Մարտի 24-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

  Արարատի մարզում փետրվարին ծնվել է 126 երեխա

Արարատի մարզում փետրվարին ծնվել է 126 երեխա 16.03.2021

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի փետրվարին Արարատի մարզում ծնվել է 126 երեխա՝ 66 տղա և 60 աղջիկ: Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 42 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 23, Վեդու ծննդատանը՝ 42 , իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 19 երեխա:

Երեխաները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու. Դարբնիկում բացվեց  «Կամուրջ» սենյակ-անկյուն

Երեխաները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու. Դարբնիկում բացվեց «Կամուրջ» սենյակ-անկյուն 11.03.2021

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում օրերս Արարատի մարզի Դարբնիկ համայնքի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ «Կամուրջ» սենյակ-անկյունի բացման արարողությունը, որին ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

Քննարկվել է Արարատի մարզում «Թումո» կենտրոնի և «Թումո» տուփերի հիմնադրման ծրագիրը

Քննարկվել է Արարատի մարզում «Թումո» կենտրոնի և «Թումո» տուփերի հիմնադրման ծրագիրը 09.03.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արթուր Մկրտչյանը և զարգացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:35:32