Նորություններ

Բուրաստանում ավարտվել է լուսավորության համակարգի անցկացումը 29.11.2019
Բուրաստան համայնքն այլևս լուսավոր է: Այստեղ ավարտվել են ՀՀ կառավարության 2019 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացված Սարյան, Պարտիզունի, Չարենց, Անդրանիկի փողոցների արտաքին էլեկտրական լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Տեղադրվել է 66 հենասյուն՝ 50 վտ-ոց LED լուսատուներով: Համայնքի այս փողոցներում երբեք լուսավորություն չի եղել: Արդյունքում ունենք էլ ավելի լուսավոր, բարեկեցիկ ու ապահով Բուրաստան:...

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ Արարատի մարզում 29.11.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի համայնքապետերի, մարզի ՋՕԸ-ների տնօրենների հետ: Մարզպետն ու հանդիպմանը ներկա Ջրային կոմիտեի ԾԻԳ-ի պատասխանատու Մամիկոն Գասպարյանը ներկայացրել են Եվրասիական Զարգացման Բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ մեկնարկող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը: Արարատի մարզից ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 32 համայնք, սակայն, խնայողությունների հաշվին, հնարավոր է, ավելանա համայնքների թիվը: Կարևոր...
Տեղեկացում 29.11.2019
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Այգեստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Նորաբացի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին, Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ...

Նարեկում լուծվել է խմելու ջրի հարցը 28.11.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նարեկ համայնքում արդեն ավարտվել են 3 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Համայնքում խմելու ջրի սակավությունը հիմնական խնդիրներից էր, հատկապես՝ ամռանը: Արդյունքում բնակիչները ջրով կապահովվեն օրական 12 ժամ՝ նախկին 2-3 ժամի փոխարեն:Համայնքն օրական 30-40 խմ ջրի փոխարեն կստանա 100-200 խմ ջուր, որը կբավարարի օրվա կարիքների համար: Սուբվենցիոն ծրագրի այս արժեքը 16 միլիոն 986 հազար ՀՀ դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝...

Ազատավանը նախակրթարան կունենա 27.11.2019
Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած հարցերից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի 150 փոքրիկ կկարողանա այցելել համայնքում գործող նախակրթարան: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած 635,15 քմ մակերեսով մանկապարտեզի հիմնանորոգման վերջին աշխատանքներն են տարվում, համայնքի բնակիչներն էլ անհամբեր սպասում են կրթօջախի բացմանը: Եռահարկ շենքի վերակառուցման համար պահանջվել է 39.995 միլիոն ՀՀ դրամ, որից 49%-ը հատկացնում է Կառավարությունը, 51%-ը՝...
Տեղեկացում 26.11.2019
Նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, Արարատի մարզի Ազատավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին, Արարատի մարզի Երասխի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի...