Նորություններ

Սուրենավանի միջնակարգ դպրոցում ներառական նոր կենտրոն է բացվել 25.11.2019
Սուրենավանի միջնակարգ դպրոցը լուսավոր ու մեծ նոր կենտրոն ունի՝ ներառական կրթության համար նախատեսված կահավորմամբ ու ծրագրերով: «Դեպի լույս» կոչվող կենտրոնը համալրվել է նոր կահույքով, երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներն ու հոգեբանները: Կարևոր այս ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել դպրոցի և «Խաղաղության կորպուսի» համատեղ ջանքերով: «Ներառական կրթությանը պետք է պատրաստ լինեն բոլորը՝ երեխան, ուսուցիչը, ծնողները: Ամեն աշխատանք տարվում է, որ դպրոցում...

Բարձրաշենում այգի է կառուցվում 21.11.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում լայն թափով ընթանում է զբոսայգու կառուցումը: Ներկա պահին իրականցվում են սալիկապատման աշխատանքներ: Բարձրաշենցիների համար ստեղծվում է կանաչապատ տարածք՝ հագեցած խաղահրապարակով, նստարաններով, տաղավարներով, մինի ֆուտբոլի խաղադաշտով: Համայնքի համար տարիներ շարունակ երազանք դարձած այգին նախատեսվում է շահագործման հանձնել այս ամսվա վերջին: Ծրագրի ընդհանուր...

Վեդու ծննդատանն իրականացվել են վերանորոգման աշխատանքներ 20.11.2019
Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Բարեկարգումն իրականացվել է բացառապես բուժկենտրոնի խնայողությունների հաշվին: 3,5 միլիոն ՀՀ դրամով հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, ինչպես նաև՝ նորացնել ջեռուցման համակարգը: Վերջին տարիների ընթացքում ծննդատան որոշ բաժանմունքներում տարբեր ծրագրերով ևս իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Նշենք, որ ծննդատունը Արարատի մարզից սպասարկում է...
Տեղեկացում 18.11.2019
Նոյեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, Դարակերտի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Նոյեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, Ոսկետափի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Նոյեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Նոյեմբերի 19-ին, ժամը 15:30-ին, կկայանա Վեդի քաղաքային համայնքի ավագանու արտահերթ նիստը: ******** Նոյեմբերի 21-ին, ժամը...

Ռանչպարում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները 18.11.2019
Արարատի մարզի Ռանչպար գյուղում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատում: Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով: Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:

Հովտաշատում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում 18.11.2019
Հովտաշատի միջնակարգ դպրոցում կայացել է համադպրոցական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: « Հայ երաժշտության ոճի, տեսակի, ձևի ինքնատիպության բառարան » խորագիրը կրող միջոցառմանը աշակերտները ներկայացրել են Կոմիտաս վարդապետի ազգանվեր գործունությունն ու ավանդը հայ ինքնուրույն երաժշտության ստեղծման, կայացման գործում: « Կոմիտասը սկիզբ է , որ ավարտ չունի » կարգախոսն է հնչել ամբողջ ցերեկույթի, ինչպես նաև մեծ երգահանի մաքրամաքուր...