Նորություններ
Տեղեկացում 14.10.2019
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին, Այգեստանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Արևաբույրի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ******** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը: ******** Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: ********...

Կոսներվացման և վերականգնման աշխատանքներ Դվին հնավայրում 14.10.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվում են Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու հիմքերի կոսներվացման (ամրակայման) և վերականգնման աշխատանքներ: Օրեր առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին երեկ ներկա են եղել նաև հնագետ Համլետ Պողոսյանը, վերականգնող ճարտարապետներ Իտալիայից: Աշխատանքներն իրականացվում են « Արթմաշին » շինարարական կազմակերպության կողմից, կավարտվեն տարեվերջին: Նշենք, որ նախարարության Պատմության և մշակույթի...

Եղեգնավանում ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները 14.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Եղեգնավան համայնքում այս տարի նախատեսված էր իրականացնել ներհամայնքային փողոցների ասֆալտապատում: Համայնքապետարանից հայտնում են, որ նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են: Արդյունքում ամբողջովին բարեկարգվել են համայնքի հետևյալ փողոցները. . Մաշտոց և Խանջյան փողոցները միացնող հատված, . Խանջյան փողոց, . Արարատյան և Ֆիդայու փողոցները կապող...

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 11.10.2019
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 23-ամյակի կապակցությամբ։ Այս օրը կարևոր է մեր ամբողջ հասարակության համար, քանի որ ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են։ Ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատար աշխատանք։ Հարգելի՛ գործընկերներ, նույնքան սրտացավորեն շարունակեք ձեր գործունեությունը, հավատացե՛ք, չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան...

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Արարատի մարզը հաջողություններ է գրանցել 09.10.2019
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր կայացել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի և ՀՀ մարզպետների հետ նույնպես մասնակցել է միջոցառմանը: Արարատի մարզային թիմերն այս տարի կրկին հաջողություններ են գրանցել մրցույթում: Տափերական համայնքից Արամյանների ընտանիքն անհատական մրցաձևում առաջ է անցել մյուս թիմերից՝ գրավելով առաջին հորիզոնականը: Արտաշատից Հովակիմյանների...

Բուրաստան համայնքում աղբավայր է փակվել 08.10.2019
Շրջական միջավայրի պահպանությունն ու մարզը մաքուր պահելու խնդիրը մարզպետ Գարիկ Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Օրերս շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հերթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Բուրաստան համայնքում. այստեղ կատարվել են աղբավայրի փակման աշխատանքներ: Աղբավայրը չէր համապատասխանում սանիտարական աղբավայրերի ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքների արդյունքում կասեցվել է աղբավայրի բացասական ազդեցությունը բնական միջավայրի վրա, նվազագույնի է հասցվել հողի...