Նորություններ
Ոսկետափում ասֆալտապատում է իրականացվել 19.11.2018
Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Ոսկետափ համայնքում իրականացվել է սուբվենցիոն ծրագիր. ասֆալտապատվել է երեք փողոց։ Ծրագիրն արժեցել է 14.694.300 դրամ, որի մեծ մասը՝ 13 մլն 380.300 դրամը, հատկացվել է համայնքի կողմից։ Աշխատանքներն իրականացվել են <<ԲԵՐՄԱ>> ՓԲԸ-ի կողմից՝ մեկնարկելով սույն թվականի օգոստոսի 20-ին և ավարտվել նախատեսվածից շուտ։ Ըստ պայմանագրի՝ ասֆալտապատվել են համայնքի Նոյ, Շատախ և Ս. Հովհաննիսյան փողոցները։
Տեղեկացում 19.11.2018
նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ****** Նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Սիսի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: ***** Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Նորաբացի համայնքապետարանում անցկացվելու է Նորաբաց համայնքի ավագանու հերթական նիստը: Նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Նոր Կյուրինի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը : ...
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2018
Սիրելի՜ ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Դուք եք հասարակության շարժիչ ուժն ու մեր երկրի խոստումնալից ապագան։ Մաղթում եմ ձեզ խորը և բարձրարժեք գիտելիքներով, հայրենասիրական ու բարոյական վեհ գաղափարներով լեցուն ուսումնառություն։ Հավատացած եմ՝ ձեզնով ու ձեր շնորհիվ է մեր երկիրը վաղը մարտահրավերներ նետելու աշխարհին՝ իր մարդասիրությամբ ու նորարարական գաղափարներով, զարգացած տնտեսությամբ ու հայտնի գիտնականներով։ Կրկին շնորհավորում եմ ձեզ օրվա...
Տեղեկացում 16.11.2018
Նոյեմբերի 19-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Գինեվետի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 20-ին ՝ ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի համայնքապետարանում...
Հանդիպում զոհված արտաշատցի ազատամարտիկների հարազատների հետ 16.11.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Արցախյան պատերազմում զոհված արտաշատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ինչպես Վեդիում, այստեղ ևս հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում. զոհված ազատամարտիկների հարազատների հետ մարզպետը զրուցել է, քննարկել, խոսել խնդիրներից ու խնդրահարույց հարցերից։ Գարիկ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ հերոսների ընտանիքները պետք է ապրեն բարեկեցիկ պայմաններում, շրջապատված լինեն հոգատարությամբ ու հարգանքով, և այդ ամենին հասնելու համար...
Արարատում շահագործման է հանձնվել նոր աղբավայր 15.11.2018
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի հետ միասին ներկա է եղել Արարատ քաղաքում կառուցված աղբավայրի բացմանը։ 98 մլն 409 հազ. արժողությամբ ծրագրով կառուցված աղբավայրում, որ գործելու է համայնքի ենթակայության ներքո, կառուցվել է աղբալցման բունկեր, տեսակավորման արտադրամաս, 1200 մ/խ տարողությամբ հոր, էլեկտրական ենթակայան, ջրագիծ, ինչպես նաև ծածկարան։ Աղբավայրը սպասարկելու է Արարատ քաղաքն ու հարակից համայնքները: