Նորություններ

Ամփոփվել է 2023-2024 ուս.տարվա օլիմպիադաների մարզային փուլը 11.03.2024
Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում ավարտվել է 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որին մասնակցել է 300 աշակերտ: Բնագիտամաթեմատիկական առարկաների օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել է 75, իսկ հումանիտար առարկաների օլիմպիադաներին` 225 աշակերտ: Ընդհանուր հաշվով Արարատի մարզի հանրակրթական դպրոցներից օլիմպիադաների մարզային փուլում հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին մասնակցելու համար երաշխավորվել են 66 աշակերտներ, որոնցից 10-ը՝...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Կանայք հոգատար ու քնքուշ են ընտանիքներում, հաջողակ ու պատասխանատու՝ աշխատանքում, դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց նրանց դերակատարության։ Կանայք այսօր ավելի ու ավելի շատ են ներգրավված պետական կառավարման գործերում՝ դատական, իրավական համակարգից մինչև կրթական ու...

Մարզում անցկացվել են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ 06.03.2024
Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան։ Սպարապետի ծննդյան օրվա առիթով մարզպետ Սեդրակ Թևոնյանը, փոխմարզպետները, համայնքների ղեկավարները, մարզի ուժային կառույցների ղեկավարներն այցելել են Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս։ Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել զորամասի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առաջ, ապա մասնակցել տոնական միջոցառմանը։ Ելույթի իր խոսքում մարզպետ Սեդրակ Թևոնյանն ասել է. «Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս...

Ուսումնական վարժանքներ՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ 04.03.2024
Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 և Դեղձուտի միջնակարգ դպրոցներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Վարժանքներին ներկա են գտնվել Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի ներկայացուցիչները, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը և վարչության պատասխանատու մյուս աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Անչափահասների գործերով և...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին 04.03.2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Անդրադարձ է...

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը,...