Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում

Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում 17.10.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արարատ համայնքի բնակավայրերում, ծանոթացել 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մարզպետի առաջին կանգառը եղել է Ավշար բնակավայրում, ուր սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։ Մանկապարտեզի 1–ին և 2–րդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները սկսվել էին 2021 թվականին (համայնքային բյուջեով), իսկ...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առիթով 05.10.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով։ Ուղերձում ասված է․  «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով։ Պետության առաջնահերթություններից է կրթական համակարգի բարելավումը, ուսուցչի դերի ու նշանակության բարձրացումը։ Դա է փաստում այս տարի մեկնարկած ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Արարատի մարզում այս պահին ունենք կամավոր ատեստավորում անցած 22 մանկավարժ, գործընթացն էլ ակտիվ փուլում է, ինչը շատ ոգևորող...

Գինեվետում հիմնանորոգվում են բնակելի շենքերի տանիքները

Գինեվետում հիմնանորոգվում են բնակելի շենքերի տանիքները 04.10.2022

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում հիմնանորոգվում են երկու բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները։ Աշխատանքներն իրականացվում են բնակավայրի 3–րդ փողոցի 4–րդ և 5–րդ շենքերում։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 միլիոն ՀՀ դրամ, որից 70%–ը հատկացնում է համայնքը, 30%–ը՝ Կառավարությունը։ Ծրագրերն ավարտական փուլում են։

Տեղեկացում 03.10.2022

 Հոկտեմբերի 3–ին՝ ժամը 16։00–ին, Արարատ համայնքում կայանալու է ավագանու արտահերթ նիստը։ 

Արարատի մարզպետն ու պետական այլ այրեր այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն

Արարատի մարզպետն ու պետական այլ այրեր այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն 27.09.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու 2020թ. 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ են կատարել անմահացած հերոսների համար: Հավերժ փառք և խոնարհում հերոսների հիշատակին:

Մարզում մարդահամար կանցկացվի

Մարզում մարդահամար կանցկացվի 27.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։ Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45