Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով 21.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Մեզ համար դժվարին են եղել ինչպես անկախության ձեռք բերման օրերը, այնպես էլ հաջորդող տարիները։ Այսօր էլ մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, Ադրբեջանի ուժերը մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք, սակայն մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր անկախությունը,...

Գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը 17.09.2022

  ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։ Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով...

Տեղեկացում 08.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Արարատ համայնքում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը։

ԱԻՆ–ը ուսումնական վարժանք է անցկացրել Արարատի մարզում

ԱԻՆ–ը ուսումնական վարժանք է անցկացրել Արարատի մարզում 06.09.2022

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն Արտաշատի 3–րդ միջնակարգ դպրոցում այսօր անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որին հետևել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Մասնակցել են նաև «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն ու շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձայն` դպրոցում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են աշակերտներին և...

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին

Արարատի մարզպետն ընդունել է աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշ Վիգեն Նազարյանին 02.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վիգեն Նազարյանին։ Մարզպետը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկներին իրենց հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։ «Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Ուզում եմ, որ դու, ընկերներդ երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առիթով 01.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Սիրելինե՛րս, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Միայն լավ կրթությամբ է հնարավոր հասնել առաջընթացի։ Կհզորանանք միայն միասին՝ լավ գիտելիքի, գործադրած ջանքի արդյունքում, նրանց շնորհիվ, ովքեր, մանկավարժ են՝ հավատարիմ ուսուցչի կոչմանը, նրանց շնորհիվ, ովքեր անվերջ սովորում են ու սովորեցնում, ովքեր գիտեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18