Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Արարատի մարզ 07.06.2024
Օրերս աշխատանքային այցով Արարատի մարզում էր գտնվում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Պաշտպանը հանդիպել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Դիմիտրով բնակավայր: Շրջայցի ընթացքում Պաշտպանը զրուցել է բնակիչների, այդ թվում՝ ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, լսել է նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, հաշվառել դրանք՝ հասցեավորման և լուծման ուղիներ...

Տեխնիկական նոր միջոցների ներդրում Արտաշատ և Վեդի համայնքներում 06.06.2024
Արտաշատ և Վեդի համայնքներում բարեկարգման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կոմունալ սպասարկան ծառայության որակը բարելավելու նպատակով ձեռք են բերվել տեխնիկական նոր միջոցներ: Արտաշատի համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է բազմաֆունկցիոնալ երկու էքսկավատորներով և աղբատար երկու մեքենաներով: Իսկ Վեդի համայնքում «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը համալրվել է բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչով (CASE մակնիշի, 2024թ. արտադրության) և...

Կայացել է «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը 06.06.2024
Արարատի մարզի Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը: Խաղին ներկա են գտնվել Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, բարերարներ: ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ողջունելով խաղի մասնակիցներին, ընդգծել է շարունակական կրթության կարևորությունը: Նա նաև այդ հարցում...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկայացրել է 2023 թվականի բյուջեի կատարողականը 06.06.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Արարատի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի բյուջեի կատարողականը։ Մարզի ղեկավարը պատասխանել է նաև պատգամավորների՝ մարզին առնչվող տարբեր հարցերին։

Գործարկվելու է էլեկտրական շչակ 06.06.2024
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ հունիսի 7–ին՝ ժամը 11:00–12:00 ընկած ժամանակահատվածում, Արտաշատ քաղաքում ուսումնական նպատակով գործարկվելու է առկա էլեկտրաշչակը։ Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Վեդի համայնքում շարունակվում են գազաֆիկացման աշխատանքները 05.06.2024
Վեդի համայնքում շարունակվում է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: Եղեգնավան բնակավայրում ընթացիկ փուլում են գազաֆիկացման աշխատանքները: Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն այս ծրագրում ներառված են նաև Վեդի, Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերը: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 263.300 ՀՀ դրամ է: Գումարի 65%-ը տրամադրում է Կառավարությունը, իսկ 35%-ը՝ համայնքը: 2023 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում գազաֆիկացման աշխատանքներ...


