Նորություններ

Ավարտվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլը 02.11.2017
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27-ը Արարատի մարզի դպրոցներում անցկացվել է ասմունքի փառատոնի ներդպրոցական փուլը։ Այս տարի հայ ժողովրդի բոլոր ժամահնակների ազգային-ազատագրական պայքարին նվիրված և <<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող փառատոնի տարածաշրջանային փուլն անցկացվելու է նոյեմբերի 13-17-ը։ Յուրաքանչյուր դպրոցից, ըստ մրցույթի կանոնակարգի, տարածաշրջանային փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել տարիքային երկու խումբ ներկայացնող մեկական մասնակից, որոնք ասմունքելու համար...

Եվս մեկ իրադարձություն է տեղի ունեցել Մասիս քաղաքի գրական կյանքում 02.11.2017
Մասիսի քաղաքային գրադարանում բացվել է գրական սրճարան, որն իրականություն է դարձել Մասիսի քաղաքապետարանի և գրադարանի տնօրենության համագործակցության շնորհիվ։ Քաղաքի հոգևոր-մշակութային կյանքում նոր խոսք ասող գրական սրճարանը այսուհետ իր շուրջը կհավաքի գրականության սիրահարներին։ Բացման արարողությանը ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և հյուրեր։ Միջոցառման կազմակերպիչները` գրադարանի...
Հոկտեմբերի 31-ին Արարատի մարզպետարանի կայացել է հանդիպում, որի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել 2018-2022թթ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակա ուղղությունները։ Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամները, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և կարևորել երիտասարդների անփոխարինելի դերը պետության կայացման,...

Վեդու գեղարվեստի դպրոցում բացվել է ռադիոինժեներական դասասենյակ 01.11.2017
Նոյեմբերի 1-ին Վեդու գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել ռադիոինժեներական դասասենյակի բացման արարողություն: Դասասենյակի բացմանն աջակցել են Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ու ամերիկահայ բարերարները, որոնք հիմնովին վերանորոգել են դասասենյակն ու այն համալրել գույքով։ Ռադիոինժեներական դասասենյակն անվանակոչվել է բարերար Մինաս Մարգարյանի որդու` Նարեկ Մարգարյանի անունով։ Այստղ հաճախող 22 աշակերտները ներկայացնում են Վեդի քաղաքն ու հարակից գյուղական համայնքները։
Հոկտեմբերի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի և «Վեդի միջհամայնքային միավորում» ՀՄ համագործակցության շրջանակներում իրականացվող «ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդում» ծրագրի շնորհանդեսը։ Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորված վերոհիշյալ ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության կողմից: Միջոցառմանը ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքային կառավարման և զարգացման...

Արամայիս Գրիգորյանը նամակ է ստացել Բելգիայից 31.10.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նամակ է ստացել Բելգիայում բնակվող անգլիացի, ոստիկանության նախկին սպա Քեննեթ Հեսելվուդից։ Ներկայացնելով իր խորը հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ՝ բելգիաբնակ անգլիացին դրվատանքի խոսքեր է գրել մեր երկրի, նրա հազարամյա պատմության, խորը մշակույթի և ավանդույթների մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ ապրում է մի համայնքում, ուր տեղակայված է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը։ Նամակում ողջույններ հղելով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝...


