Նորություններ

Վերանորոգվում են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները 23.10.2023
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Արտաշատ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները: 2023թ. սուբվենցիոն ծրագրում ներառված են Երևանյան փողոց 5, Երևանյան փողոց 11, Երևանյան փողոց 13, Շահումյան փողոց 16, Շահումյան փողոց 36/ա, Իսակով փողոց 109/1, Արազի փողոց 3, Արազի փողոց 73, Դուրյան փողոց 10, Դուրյան փողոց 12, Մարքսի փողոց 6, Մարքսի փողոց 3 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերը: Աշխատանքները մեկնարկել են Երևանյան...

Մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին 11.10.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարն ու դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները, Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին տրամադրվող օգնությունը, երկկողմ հարաբերություններին ուղղված մի շարք այլ հարցեր։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է...

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց 11.10.2023
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր: Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին և զրուցել նրանց հետ: Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը, որից հետո...

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը: Խորհրդակցությունը անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված...

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Ուսուցչի օրվա առիթով 05.10.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առիթով։ Ուսուցիչն ունի հատուկ դեր՝ սերունդներ կրթելու, դաստիարակելու պատասխանատվություն, նորը բացահայտել սովորեցնողի մեծ տաղանդ։ Անկախ տարիքից, տեխնոլոգիաների ու ժամանակների խելահեղ զարգացումից, բոլորս ունենք մեր Ուսուցչի ճիշտ ուղորդման, խորհրդի ու ոգևորման կարիքը։ Ձեզ վրա միշտ ու այսօր էլ մարդասեր սերունդ...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացրել է խորհրդակցություն 05.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանում մարզպետի Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քազաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։ Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում, նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր,...