Նորություններ

Զորակում բացվել է Չինական մշակույթի կենտրոն 18.03.2017
<<Դպրոց-կենտրոնների միության>> նախաձեռնությամբ, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան և Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ մարտի 17-ին Զորակի միջնակարգ դպրոցում բացվել է Չինական մշակույթի կենտրոն։ Բացմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, հյուրեր։ Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը կարևորել է...

Մարզպետ Արամայիս Գրիգորյանը այցելել է Նարեկ և Քաղցրաշեն համայնքներ 17.03.2017
Մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով եղել է Նարեկ և Քաղցրաշեն համայնքներում: Այցի նպատակը եղել է տեղում ծանոթանալ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների շրջանակներում այդ երկու համայնքներում սելավատարների մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հորդառատ անձրևից հետո Նարեկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը միացնող կամրջի մասնակի փլուզման հետևանքներին: Մարզպետ Արամայիս Գրիգորյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ մարզային...

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Արարատի մարզ 17.03.2017
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները։ Երկուստեք կարևորվել է եղած ֆինանսական միջոցների և մասնագիտական ներուժի արդյունավետ կառավարումը։ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է մարզի բժշկական կազմակերպությունների վիճակը, մարզպետարանի կողմից նախատեսվող աշխատանքներն ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես...
Ավարտվել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 16.03.2017
Փետրվարի 22-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց գիտելիքներն են ստուգել 17 առարկաներից, որից 7-ը ընթացել են օնլայն ռեժիմով։ Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ամփոփիչ տվյալներով՝ օնլայն ռեժիմով ընթացող Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Աստղագիտություն, Ինֆորմատիկա առարկաների մարզային փուլին մասնակցել է 211 աշակերտ, որոնցից հանրապետական փուլ է անցել 15-ը։ Իսկ ահա...
Բաց դռների օր Արարատի մարզի բժշկական կենտրոններում 15.03.2017
<<Բաց դռների օր >> առողջապահական բարեգործական ծրագրի շրջանակներում մարտի 2-6-ը Արարատի մարզի բժշկական կենտրոններում խորհրդատվություն է ստացել շուրջ 1458 քաղաքացի։ Առողջապահական այս ծրագիրը միտված է մարզի տարբեր համայնքների բնակիչների համար կազմակերպել անվճար հետազոտություններ ու տրամադրել անհրաժեշտ առողջապահական խորհրդատվություն կոկորդ-ականջաբանական, արյունաբանական, սրտաբանական, վիրաբուժական, սեռավարակաբանական, նյարդաբանական և այլ հիվանդությունների վերաբերյալ ու...
ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Չորրորդ իշխանություն>> թերթին 10.03.2017
Հերքում Հարգելի խմբագրակազմ Ի պատասխան <<Չորրորդ իշխանություն>> թերթի 10.03.2017թ. <<Պահանջել է ՀՀԿ-ի համար 60 տոկոս ձայն ապահովել>> վերնագրով հոդվածի տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է...