Նորություններ

Տեղեկատվություն՝ մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 07.07.2023
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 815 ծնունդ՝ 434 տղա և 381 աղջիկ:

Սուբվենցիոն ծրագրով Մասիս համայնքում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ 06.07.2023
Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում գազաֆիկացման աշխատանքներ են նախատեսված Արարատի մարզի Մասիս համայնքի մի շարք բնակավայրերում: Ծրագրի արժեքը 860,426,232 ՀՀ դրամ է, որից 55 տոկոսը հատկացնում է համայնքը, իսկ 45 տոկոսը՝ պետությունը: Այս ծրագրում ներառված են Մասիս համայնքի Այնթապ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Սիփանիկ, Սիս, Հովտաշատ, Ռանչպար, Նորամարգ, Այնթապ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Նորաբաց, Սայաթ – Նովա բնակավայրերը: Այժմ գազաֆիկացման աշխատանքներ են...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Սահմանադրության օրվա առիթով 05.07.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց: Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի...

Ոռոգման համակարգի կառուցում և արդիականացում Արարատի մարզի Մասիս համայնքում 04.07.2023
Արարատի մարզի Մասիս համայնքում համայնք-պետություն համաֆինանսավորմամբ իրականացվող 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարել ոռոգման համակարգի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 1.987.031.365 ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 40 տոկոսը՝ համայնքը: Ծրագրում ընդգրկված են Մասիս համայնքի քսան բնակավայրեր՝ Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Ջրահովիտ, Մարմարաշեն, Արևաբույր, Նոր...

Տեսահոլովակ՝ համայնքային սոցիալական աշխատողի առաքելության մասին 04.07.2023
Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ ստեղծված, համայնքային սոցիալական աշխատողի մասին պատմող տեսահոլովակում տրվել են հետևյալ հարցերի պատասխանները. Ո՞վ է համայնքի սոցիալական աշխատողը: Ինչու՞ և ե՞րբ է կարևոր նրա դերը: Ինչպե՞ս է սոցիալական աշխատողն աջակցում ընտանիքներին: Համագործակցելով տարբեր կառույցների հետ` համայնքի սոցիալական աշխատողն աջակցում և ուղղորդում է ընտանիքներին, ինչպես նաև գտնում լուծումներ նրանց սոցիալական...

Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ 03.07.2023
Արարատի մարզից այսօր Հանքավանի «Արագած» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր,...