Նորություններ

Համերգ` դպրոցի սաների ուժերով 30.10.2014
Հոկտեմբերի 30-ին կամերային երաժշտության տանը Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոցի սաները հանդես եկան համերգով: Համերգին, որ կազմակերպվել էր <<Քնար>> երաժշտասերների հասարակական միության նախագահ Յուրի Ղազարյանի ջանքերով ու հրավերով, ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, երաժշտագետներ,...

Աշնան շուկա 29.10.2014
Հոկտեմբերի 28-ին Այնթափի մանկապարտեզի սաները մանկապարտեզի խաղահրապարակը դարձրել էին աշնանային շուկա:Յուրաքանչյուր խումբ իր տաղավարին տվել էր խորհրդանշական անուն` <<Աստղիկ>> , <<Թեթեռներ>> , <<Արև>>, և այլն: Տաղավարներում տեղ էին գտել աղորիքը, հինավուրց բրդի սանդերքն ու իլիկը, կարպետներն ու գորգերը, գինու կարասն ու խաղողը: Մի տաղավարում մանգաղն էր` ցորենի հասկի, գերանդիի, հողի հարևանությամբ: Երեխաներն այս սուրբ միասնությունը չէին տարաջատել, ինչն իր...

Արարատի մարզում բացվեց ՙBelline երեխաների զարգացման անկյուններ 29.10.2014
Հոկտեմբերի 28-ին, <<Belline>>-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ հայտարարեցին Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցում <<Belline>> երեխաների զարգացման անկյուններ-ի բացման մասին: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երախաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, Խարբերդի...

Բացվել է Հարկադիր կատարման ծառայության նոր շենքը 28.10.2014
Այսօր, Հոկտեմբերի 28-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ հարկադիր կատարման ծառայության Մասիսի տարածաշրջանային բաժանմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ...

Մուրազ Սարգսյանի այցն Արարատի մարզ 27.10.2014
Հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Աշխատանքային այցի ընթացքում նրան ուղեկցում էր Մասիսի զինկոմ Գնել Մանուկյանը: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում նրանք ամփոփեցին զորակոչի հետ կապված աշխատանքների արդյունքները: Այնուհետև, Մուրազ Սարգսյանը մարզպետին և Գնել Մանուկյանին պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարության՝ ,,Հունան Ավետիսյան ,, մեդալով: Մարզպետը շնորհակալություն հայտնեց...

Ասֆալտապատման աշխատանքները մարզում 24.10.2014
Հոկտեմբերի 23-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Ազատավան համայնք՝ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին մոտիկից ծանոթանալու համար: Այցելության ընթացքում մարզպետին ուղեկցում էին տեղակալ Աշոտ Մուրադյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը: Ազատավանում մարզպետը զրուցեց շինարարների և ինժեների հետ: Մարզի ղեկավարը կարևորեց այն, որ աշխատանքները կատարվեն որակով, որպեսզի հետագայում մեղքը չբարդեն ձմռան ցրտերի և անձրևաջրերի վրա: Նա ասաց, որ ինքն անձամբ հսկելու է...