Նորություններ
Վարդաշենում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 03.05.2023
Վարդաշեն բնակավայրում ավարտին են մոտեցել Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մհեր Մկրտչյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 630 գծամետր երկարությամբ: Ծրագրի արժեքը շուրջ 60 մլն ՀՀ դրամ է, որից 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը: Ասֆալտապատվող Մհեր Մկրտչյան փողոցը բնակավայրի հանրակրթական դպրոց տանող ճանապարհն է:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի օրվա առիթով 01.05.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Հենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ստեղծվում հանապազօրյա հացից մինչև գիտական նորարարություններ ու նորագույն տեխնոլոգիաներ։ Հիշեք, աշխատանքն ու ստեղծագործ...
Մարզում տոնել են Քաղաքացու օրը 29.04.2023
2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։ Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ մեկտեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։ Օրվան նվիրված այսօր մարզի համայնքներում միջոցառումներ են անցկացվել։ Արտաշատ համայնքում քաղաքացիները հյուրընկալել էին ՀՀ «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» տնօրեն Նելլի Սարգսյանին։...
Արարատի մարզում անցկացվել է համապետական շաբաթօրյակ 29.04.2023
Արարատի մարզում ապրիլի 29–ին կայացած համապետական շաբաթօրյակի շրջանակներում անցկացվել են մաքրման աշխատանքներ։ Շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները: Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է 7430 մարդ, ներգրավված է եղել 88 տեխնիկա, 1110 գործիք։ Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում փակվել է 2 աղբանոց՝...
Ապրիլի 29–ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ 28.04.2023
ՀՀ Արարատի մարզի հարգելի քաղաքացիներ, վաղը՝ ապրիլի 29–ին, անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի սխեմային կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով : Կայանալիք շաբաթօրյակի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով։ Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Յուրի Մարտիրոսյան– 094 35 00 50 Արարատ համայնք– Բաբկեն Բաբայան– 099 25 51 61 Արտաշատ համայնք– Հրայր...
Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ և Վեդի համայնքներում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Քայլերթին մասնակցել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Ֆրանսիայի Քլամար քաղաքից ժամանած պատվիրակության անդամները` փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանի ղեկավարությամբ, ուժային կառույցի ղեկավարներն ու այլք։ Մարզպետն ու քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում և Վեդի...