Նորություններ

Սփյուռքի նախարարի շնորհակալագիրը 09.10.2014
Հարգելի՛ պարոն Աբրահամյան, ՀՀ սփյուռքի նախարարությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեզ <<Իմ Հայաստան>> համահայկական փառատոնի իրականացմանն օժանդակելու համար: Հերթական անգամ Դուք Ձեր պատրաստակամությունը բերեցիք՝ սատարելու նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագրին՝ դառնալով Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությամբ իրականացվող համահայկական գեղեցիկ տոնախմբության աջակիցը: Ի դեմս Ձեզ և Ձեր աշխատակազմի՝ մենք գտել ենք հավատարիմ...

ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.10.2014
Առաջնորդվելով <<Հիվանդը չի գալիս բժշկի մոտ, բժիշկն է գնում հիվանդի մոտ>> կարգախոսով` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով և նախաձեռնությամբ, <<Ակմա>> բարեգործական կազմակերպության շարժական հիվանդանոցը ամռան երեք ամիսներին այցելեց մարզի քաղաքային առողջապահական կենտրոններից հեռու գտնվող 18 համայնքներ: Վարդաշատ, ՈՒրցաձոր, Շաղափ և մյուս համայնքներում բժշկական հետազոտություններից պարզվեց, որ քաղաքացիները տառապում են տարբեր հիվանդություններից,...

ԵԿՄ հերթական ժողովը 07.10.2014
Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզպետարանում կայացավ մարզի չորս տարածաշրջանների երկրապահների ընդհանուր ժողովը` մասնակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանի, տարածաշրջանների ԵԿՄ նախագահների, զոհված ազատամարտիկների այրիների, ԱԻՆ եւ փ/ծ մարզային վարչության անդամների` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Մինչ միջոցառումը սկսելը` մասնակիցները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, ապա արարողությունը շարունակվեց դահլիճում: Ներս բերվեց եռագույնը, երկրապահի...

ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ 03.10.2014
Հոկտեմբերի 3-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց մարզի՝ տարբեր տարածաշրջանների 38 մանկավարժների: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ներկայացնելով հյուրերին, մարզպետին ասաց, որ, պահպանելով համամասնությունն, այս անգամ նախապատվությունը տվել են այն մանկավարժներին, որոնք տարիների վաստակից, մասնագիտական բարձր կարողություններից բացի, իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ, նրանց...

Մեծարեցին տարեցներին 02.10.2014
Հոկտեմբերի 1-ի` Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզի 97 համայնքներին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ուղարկել էր շրջաբերականներ` տարեցների , հատկապես 100 և ավելի տարիք ունեցող 13 կենսաթոշակառուների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կրկնապատկելու վերաբերյալ: Տարեցների օրը Բուրաստան համայնքը նշեց մեծ շուքով: Տոնական դահլիճում ներկա էին գյուղի 111 տարեցներ` մանկավարժներ, բժիշկներ, ոստիկանության նախկին աշխատողներ, կթվորուհիներ, աշխատանքի, պատերազմի վետերաններ,...
Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա կապակցությամբ 02.10.2014
Սիրելի՜ մանկավարժներ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի Հանրապետության վաղվա օրը: Ձեր սաներն են վաղը կառուցելու և շենացնելու մեր երկիրը: Ուրեմն դուք եք` կերտում այս երկիրը, նրա պատմությունը, նրա այսօրն ու վաղը: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք, տոկունություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ մատաղ սերնդի...


