Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 22.05.2014
Սիրելի ՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու կապակցությամբ: Տոնական այս օրը հիշարժան է բոլորիդ համար:Շուտով հրաժեշտ կտաք պատանեկան տարիներին հարազատ դարձած ձեր սիրելի դպրոցին,որը ձեզ համար եղել է աշխարհաճանաչման մի յուրօրինակ միջավայր և ստացած գիտելիքներով կմտնեք կյանքի նոր փուլ, որտեղ պահանջվում է լինել առավել լուրջ և պատասխանատու:Դուք հրաժեշտ եք տալու նաև ձեր ուսուցիչներին,...
Քաղաքացիների ընդունելություն 22.05.2014
2014թ. մայիսի 21-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները,մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Նախապես ցուցակագրված 36 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 29 -ը, որոնցից 12-ը դիմել Էին ֆինանսական, 3-ը՝ առողջապահական, 5-ը՝ աշխատանքային, 2-ը՝...
Արարատի մարզպետը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ 20.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն այսօր մարզպետարանում հանդիպեց մարզի երեք տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումները ճանաչողական բնույթ էին կրում:Մարզպետ Ռ. Աբրահամյանը ներկայացրեց իր դիրքորոշումները մարզպետարան-համայնք համագործակցության և համատեղ աշխատանքների կազմակերպման ու իրականացման վերաբերյալ,կարևորելով մարզում տեղական ինքնակառավարման մարմինների դերը,համակարգի արդյունավետ գործունեությունը և մարզպետարան-համայնք կապի...
Հանդիպումներ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 20.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ այսօր տեղի ունեցան հանդիպումներ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետ Ռ.Աբրահամյանը ներկայացրեց իր տեսակետները և պահանջները համակարգում իրականացվող աշխատանքային գործընթացների վերաբերյալ,դպրոցը համարելով առաջնային և կարևոր օղակ հասարական հարաբերությունների ճիշտ ձևավորման գործում: Մարզպետը խոսեց ուսման որակի, մանկավարժների մասնագիտական պատրաստվածության մասին,պահանջելով խիստ...
Թեժ գիծ 19.05.2014
ՀՀ Արարատի մարզպետարանում գործում է թեժ գիծ: Կարող եք զանգահարել 0235 2 68 50 հեռախոսահամարով աշխատանքային օրերին,ժամը 9-00-ից մինչև 18-00:

Փոխվարչապետը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետին 13.05.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթեց նոր պաշտոնում: Նորանշանակ մարզպետին ներկայացնելով՝ փոխվարչապետը...