Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն 17.06.2014

     ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Արարատի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն :     Նախարարը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին,բժշկական սարքավորումներով և գույքով հագեցվածությանը։ Արմեն...

Թող  կրակեն  միայն  զորավարժանքների  ժամանակ

Թող կրակեն միայն զորավարժանքների ժամանակ 13.06.2014

13.06.2014թ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայկական բանակում ծառայող մարզի 100 լավագույն ժամկետային զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների հետ: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, զինվորականներ, մարզպետարանի և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ: Աննախադեպ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը՝ մաղթելով մեր զինվորներին քաջ առողջություն, անվնաս կապույտ երկինք: ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը առաջինն է հանրապետությունում, որն ակնկալում է կրել շարունակական բնույթ: ՛՛Յուրաքանչյուր զորամիավորման հրամանատարություն և պաշտպանության նախարարության մշակույթի վարչության աշխատակիցներն աշխատում են մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Քաղաքացիների ընդունելություն 12.06.2014

2014թ. հունիսի 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանում, մարզպետ Ռ. Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Ընդունելությանը մասնակցեցին 33 քաղաքացիներ, որոնցից 10-ը դիմել էին ֆինանսական, 6-ը՝ առողջապահական, 8-ը՝ աշխատանքային, 4-ը՝ բնակարանային և կոմունալ բարեկարգման, մյուսները` տարաբնույթ հարցերով: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծումն ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետի կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, համայնքի ղեկավարներին արվեցին առաջարկություններ:

ՀՀ Արարատի մարզխորհրդի նիստի օրակարգ 11.06.2014

Հ Հ Ա Ր Ա Ր Ա Տ Ի Մ Ա Ր Զ Խ Ո Ր Հ Ր Դ Ի Ն Ի Ս Տ Ի 18 .06.2014 թ. ժամը` 1100 ք.Արտաշատ Օ Ր Ա Կ Ա Ր Գ 1. Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: / Զեկ. գյուղ. և բնապահպանության վարչության պետ Հ. Տերտերյան/ 2. Մարզի համայնքների 2014թ. հինգ ամիսների բյուջեների կատարման մասին: /Զեկ. ֆին. և սոցիալ-տնտեսական զարգ. վարչության պետ Գ. Եղիազարյան / 3. 2014թ. I-ին եռամսյակում մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին: / Զեկ. ՏԻ ԵՎ ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայան / 4. Մարզում կանխարգելիչ պատվաստում

ՓՈԹՈՐԻԿԸ ՎՆԱՍԵԼ Է 11.06.2014

  Հունիսի   10-ի   երեկոյան,   ժամը   17-20    ընկած   ժամանակահատվածում   մրրկախառը   քամին   (ժամում   14մ/վ)    զգալի   վնաս   է   պատճառել   Արարատի   մարզի   հատկապես   Մասիսի   տարածաշրջանին:...

ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 10.06.2014

Հունիսի 10-ին Արտաշատում մեկնարկեց ամառային զորակոչը: Արտաշատի զինկոմիսարիատում ապագա զինվորներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Մրգավան համայնքի սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա հոգևոր հովիվը հորդորեց երիտասարդներին միշտ միասնական լինել, հարգել ու սիրել միմյանց: Նա Աստծուց խնդրեց, որ հայ զինվորի վահանը անխոցելի լինի, և թշնամին երբեք չտեսնի նրա թիկունքը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց նորակոչիկներին՝ Հայոց բանակի զինվոր պատվին արժանանալու համար և ավելացրեց, որ ինքը զինկոմի միջոցով կհետևի ծառայության ընթացքին: Դիմելով ծնողներին՝ մարզի ղեկավարը հավաստեց, որ յուրաքանչյուր հարցի լուծման համար նրանք կարող են դիմել իր օգնությանը: Առաջիկայում 100 զինվորներ կվերադառնան բանակից և նրանցից շատերին կընդունի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և կշնորհավորի հայրենիքի հանդեպ քաղաքացիական պարտքը պատվով կատարելու համար: Զորակոչը, որ սկսվել է Հունիսի 10-ից, կավարտվի Հուլիսի 24-ին: Այսօր 22 երիտասարդներ գնացին համալրելու Հայոց բանակի շարքերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 20:37:41