Նորություններ
Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքը Բարձրաշեն համայնքում 30.05.2014
Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում Համբարձման (ջանգյուլում) տոնը նշանավորվեց Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքի արարողությամբ: Հիմնադրման արարողությանը՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը օծման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով: Տասնվեց հիմնաքարերի օծումն ավարտելուց հետո այն...
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.05.2014
Սիրելի ՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ համահայկական տոնի ու նվիրական օրվա կապակցությամբ:Դարեր շարունակ չունենալով պետականություն և պայքարելով գոյի ու հայի կերպի պահպանման համար` հայ ժողովուրդը կնիքն է դրել իր արիականության, ոգեղենության և անկոտրում կամքի: Հպարտորեն ու արիաբար ելնելով այդ պայքարի բովից` 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը գծեց իր առաջին հանրապետության սահմանները: Առաջին հանրապետությունը հաջորդած երկրորդ և երրորդ հանրապետությունները ևս...
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և...
Մարզպետ Ռ.Աբրահամյանը հանդիպեց մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ 23.05.2014
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն մարզպետարանում հանդիպեց մարզի խոշոր բժշկական հաստատությունների` Արտաշատի,Արարատի,Մասիսի, Վեդու,Արմաշի բշկական հիվանդանոց-կենտրոնների և Վեդու ծննդատան տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էին համապատասխան ոլորտը սպասարկող մարզպետի տեղակալը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը: Բժշկական հաստատությունների տնօրեները մարզպետ Ռ.Աբրահամյանին համառոտ տեղեկություններ ներկայացրեցին իրենց կողմից ղեկավարվող...

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 22.05.2014
Սիրելի ՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանը ավարտելու կապակցությամբ: Տոնական այս օրը հիշարժան է բոլորիդ համար:Շուտով հրաժեշտ կտաք պատանեկան տարիներին հարազատ դարձած ձեր սիրելի դպրոցին,որը ձեզ համար եղել է աշխարհաճանաչման մի յուրօրինակ միջավայր և ստացած գիտելիքներով կմտնեք կյանքի նոր փուլ, որտեղ պահանջվում է լինել առավել լուրջ և պատասխանատու:Դուք հրաժեշտ եք տալու նաև ձեր ուսուցիչներին,...
Քաղաքացիների ընդունելություն 22.05.2014
2014թ. մայիսի 21-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները,մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Նախապես ցուցակագրված 36 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին 29 -ը, որոնցից 12-ը դիմել Էին ֆինանսական, 3-ը՝ առողջապահական, 5-ը՝ աշխատանքային, 2-ը՝...


