Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 06.03.2014
Մարտի 4-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպեց Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: Քաղաքապետը մարզպետին ներկայացրեց կատարված աշխատանքները և գոյություն ունեցող խնդիրները: Մարզպետը տեղեկացավ, որ քաղաքն ամբողջովին գազաֆիկացված է և լուծված է ջրամատակարարման հարցը: Սակայն քաղաքն ունի փողոցների բարեկարգման, ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանն առնչվող խնդիրներ: Քննարկվեցին նաև քաղաքի սանմաքրման և աղբահանության վերաբերյալ հարցը: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարեց տասնօրյա ժամկետում վերացնել վերոհիշյալ բնագավառներում գոյություն ունեցող թերությունները: Ավելացնել աղբարկղերի քանակը, խիստ վերահսկողություն սահմանել սանիտարական մաքրման աշխատանքների կատարման ընթացքի վրա: Մարզպետը հույս հայտնեց, որ տրված հանձնարարականները, մեկ ամսվա ընթացքում կկատարվեն հավուր պատշաճի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 06.03.2014
Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետը քննադատեց քաղաքապետարանի աշխատակազմին` քաղաքի վարչական տարածքի սահմանների ճշգրտման և հողի հարկի հավաքագրման գործում առկա թերությունների համար և ընդգծեց հարցի լուծման հրատապությունը: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետներ` ճարտարապետ Հ. Դավթյանին, ֆինանսական և գանձումների բաժնի պետի տեղակալ Մ. Բարսեղյանին, իրավաբան Գ. Գեղամյանին հանձնարարեց զբաղվել համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը իրավաբանական անձանց կողմից զբաղեցնելու և հողի վարձերի գանձման հարցերով: Մարզպետն նշեց, որ քաղաքում վատ է կատարվում աղբահանությունը, սանիտարական վիճակը պատշաճ մակարդակի չէ: Թեև փողոցները և մայթերը մաքրվում են, բայց քաղաքը հեռու է բարետես լինելուց: Ա. Գրիգորյանը այս ուղղությամբ ևս տվեց կոնկրետ հանձնարարականներ կոմունալ ձեռնարկության ղեկավարին և այլ պատասխանատու անձանց: Մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը և աշխատողների կողմից իրենց պարտականությունների դեռևս ոչ լիարժեք կատարմանը, ապա հորդորեց աշխատակազմի ղեկավարին և բաժինների պետերին` հետամուտ լինել և ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության ուղղությամբ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը պահանջեց հսկողություն սահմանել մանկապարտեզների աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի, քանակի և կալորիականության վրա: Քննարկվեց նաև ավտոտնակների հարցը: Քաղաքում կան ավտոտնակներ, որոնց սեփականատերերը ճանաչված չեն: Հանձնարարվեց ճշտել նաև ավտոտնակների տերերի հասցեականությունը և նրանց իսկությունը, կատարել հարկերի գանձում, հսկողություն սահմանել ավտոտնակների մերձակա տարածքների սանիտարական վիճակի վրա: Մարզպետը հորդորեց հաշվառել ապօրինի հողատարածքները և դրանք կարգավորել` օրենքի պահանջներին համապատասխան: Հանձնարարվեց նաև մինչ ասֆալտապատման աշխատաքների սկիզբը, քանդված փողոցներում, հատկապես ՈԿՖ-ի բանավանում, կատարել փոսալցումներ: Հանդիպումից հետո Արարատի քաղաքապետարանի աշխատակազմը ձեռնամուխ է եղել նշված հանձնարարությունների կատարմանը:
Փետրվարի 27-ին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետարանում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: Դեսպանին ուղեկցում էր Բելառուսի դեսպանատան առևտրա-տնտեսական , գիտատեխնիկական և ներդրումային հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան:Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը: Մարզպետ Ա.Գրիգորյանը ջերմ ողջունեց հյուրերին, նշելով, որ Բելառուսի...
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների այցը Արարատի մարզպետարան 27.02.2014
Փետրվարի 26-ին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս. Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, խորհրդական պարոն Դիրկ Լորենցի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Հայաստանում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը, Հայաստանում Չեխիայի դեսպանատան գործերի հավատարմատար պարոն Պյոտր Միկիսկան, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան...

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ 26.02.2014
ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Փետրվարի 25-ին, ՀՀ Արարատի մարզի «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի բազայի վրա անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու...

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն Արարատի մարզ 19.02.2014
Փետրվարի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը Ղուկասավան համայնքում, ծանոթացավ տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրեց նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի...


