Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային զորակոչը 06.12.2013

   Դեկտեմբերի 4-ին Արտաշատի զինվորական կոմիսարիատում տեղի ունեցավ 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը , զինվորական ծառայողները, զորակոչիկների հարազատները:    Զորակոչի մեկնարկի կապակցությամբ...

Այցելություն Խարբերդի մասնագիտացված մանկատուն 04.12.2013

  Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը և բաժնի աշխատակիցները հերթական անգամ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի  կողմից հանձնեցին նվերներ:     Մանկատան սաները մշտապես գտնվում են մարզային իշխանությունների , համայնքների ղեկավարների եւ տարբեր կազմակերպությունների հոգածության...

ՌԴ Ռոստովի մարզի  պատվիրակությունը Արարատի մարզում

ՌԴ Ռոստովի մարզի պատվիրակությունը Արարատի մարզում 01.12.2013

    Դեկտեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունեց ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությունը,որը Հայաստան էր ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովի շրջանակներում:    Պատվիրակության կազմում էին ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ-մարզի Կառավարության աշխատակազմի ղեկավար Վ.Արտյոմովը, նահանգապետի տեղակալ-նախարար Ջ.Վարդանյանը, նախարար Ա.Լևչենկոն,Ռոստովի մարզի խորհրդարանի...

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 29.11.2013

Նոյեմբերի 28-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀ Արարատի մարզային զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ:    Նիստին մասնակցում էին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ա.Աբրահամյանը, ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ Է.Սարգսյանը,ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի տեղակալ Ս.Հունանյանը, մարզի դատախազի...

Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ 29.11.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալների, համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին: Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ`...

Աշխատանքային այց Մասիսի տարածաշրջանի համայնքներ 25.11.2013

   ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր,Նոր Կյուրին, Մարմարաշեն, Նոր Խարբերդ,Սայաթ-Նովա և Նիզամի համայնքներում էր:    Նոր Խարբերդ համայնքում Ա.Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ համայնքի ղեկավարության,գյուղապետարանի աշխատակիցների, երկու միջնակարգ դպրոցների և մանկապարտեզի կոլեկտիվների հետ:Մարմարաշենում մարզպետն այցելեց դպրոց և մանկապարտեզ, իսկ մնացած համայնքներում` միջնակարգ դպրոցներ:Այցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 18:05:42