Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 06.03.2012
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23 -ի N 203 -Ն որոշմամբ 2012 թվականի մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվել է մարտի 24-ը` շաբաթ օր:

Դասընթացներ ավագանու անդամների և համայնքների բնակիչների համար 06.03.2012
ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ 2012թ-ի հունվար-փետրվար ամիսներին <Հարմոնիա> ՀԿ-ի կողմից Արարատի մարզում կազմակերպվել են դասընթացներ Ազատավան, Բաղրամյան, Շահումյան, Մրգավան, Այգեպատ, Այգեզարդ և Քաղցրաշեն համայնքերի ակտիվ բնակիչների և ավագանու անդամների համար ,իսկ համայնքներին տրամադրվել են նոր տեղեկատվական տախտակներ: Դասընթացները նպատակ են ունեցել բարձրացնելու համայնքի բնակիչների իրազեկությունը ՏԻՄ գործառույթների վերաբերյալ և բարելավելու ավագանու անդամների գիտելիքները...

Մարզպետ Էդիկ Բարսեղյանի մամլո ասուլիսը 29.02.2012
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում փետրվարի 28-ին տեղի ունեցավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի մամլո ասուլիսը: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և նախարարության համատեղ հրավիրած ասուլիսի ժամանակ ամփոփելով տեղական ինքնակառավարման մարմինների անցած 15-ամյա ուղին,մարզպետը պատասխանեց այն հարցին,թե ինչ ճանապարհ են անցել ՏԻՄ-երը եւ որքանով է բարելավվել ՏԻՄ կառավարման որակը,խոսեց վարչարարության բարելավման մասին, կատարված քայլերի, համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման ,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.02.2012
Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով մեկնարկելու է <<Իմ տաղանդավոր ընտանիքը>> նոր միջազգային հեռուստանախագիծը, որի նպատակը ոչ միայն նոր տաղանդներ հայտնաբերելն է, այլ նաև ցույց տալ հայ ընտանիքում տիրող համախմբվածությունը, ջերմությունը և սերը: Նախնական՝ մարզային փուլին (քաստինգ) մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել: Նախագծին մասնակցության հայտը ընտանիքները կարող են ներկայացնել Արարատի մարզպետարանի...

Մարզխորհրդի առաջին նիստ 18.02.2012
ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի առաջին նիստը: Մարզպետի 2011 թվականի գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ հանդես եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը ` մարզի համայնքների 2011 թվականի տարեկան բյուջեների կատարման և 2012 թվականի համայնքների բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2011 թվականի նկատմամբ ներկայացրեց մարզպետարանի...

ՏԻՄ ընտրություններ 14.02.2012
Արարատի մարզի Շահումյան,Դվին,Մրգավետ , Արևշատ և Ռանչպար համայնքներում փետրվարի 12-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրությունների արդյունքներով համայնքներում հաղթող են ճանաչվել . Շահումյան ՝ Բաբայան Սերժիկ Դվին ՝ Աբրահամյան Արծրուն Մրգավետ՝ Աբրահամյան Լևիկ Արևշատ ՝ Նիկոլյան Գոգոլ Ռանչպար ՝ Օհանյան Մանուկ


